Աշխարհ

Կիմ Չեն Ընը վերընտրվել է Հյուսիսային Կորեայի պետական ​​գործերի նախագահ

1 րոպեի ընթերցում

Կիմ Չեն Ընը վերընտրվել է Հյուսիսային Կորեայի պետական ​​գործերի նախագահ

Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընը Փհենյանում բացված 15-րդ գումարման Գերագույն ժողովրդական ժողովի առաջին նստաշրջանի ընթացքում վերընտրվել է ԿԺԴՀ-ի պետական ​​գործերի նախագահ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է Yonhap գործակալությունը՝ հղում անելով հյուսիսկորեական  պետական ​​լրատվամիջոցներին։

«Կիմ Չեն Ընը ԿԺԴՀ-ի պետական ​​գործերի նախագահ է վերընտրվել 15-րդ գումարման Գերագույն ժողովրդական ժողովի առաջին նստաշրջանի առաջին օրը», - ասվում է հրապարակման մեջ։

Yonhap-ը նշում է, որ նստաշրջանի ընթացքում Չո Յոն Վոնը, որը հայտնի է որպես Կիմ Չեն Ընի մերձավոր աջակիցներից մեկը, ընտրվել է Գերագույն ժողովրդական ժողովի մշտական ​​կոմիտեի նախագահ՝ փոխարինելով Չխվե ​​Ռյոն Հեին։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում