Քաղաքականություն

ԱԱԾ տնօրենը հայտարարել է, որ Եզրաս արքեպիսկոպոս Ներսիսյանը եղել է ԽՍՀՄ ՊԱԿ գործակալ

2 րոպեի ընթերցում

ԱԱԾ տնօրենը հայտարարել է, որ Եզրաս արքեպիսկոպոս Ներսիսյանը եղել է ԽՍՀՄ ՊԱԿ գործակալ

Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին երկրորդի եղբայրը՝ Հայ Առաքելական եկեղեցու Ռուսաստանի և Նոր Նախիջևանի հայոց թեմի առաջնորդ Եզրաս արքեպիսկոպոս Ներսիսյանը, ԽՍՀՄ պետական անվտանգության կոմիտեի գործակալ է եղել։  

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ լրագրողների հետ ճեպազրույցում այս մասին հայտարարեց Ազգային անվտանգության ծառայության տնօրեն Անդրանիկ Սիմոնյանը։

«Կտրիճ Ներսիսյանի եղբայրը Սովետական միության ԿԳԲ գործակալ է եղել, և այդ փաստը ԱԱԾ-ն հանրայնացրել է»,- ասաց Սիմոնյանը։

Ավելի վաղ, Civic.am-ի հարցմանն ի պատասխան, Ազգային անվտանգության ծառայությունից հայտնել էին, որ իրենց տրամադրության տակ առկա տվյալների համաձայն՝ Եզրաս արքեպիսկոպոս Ներսիսյանը 1986-1988 թվականներին համագործակցել է ԽՍՀՄ պետական անվտանգության կոմիտեի (ԿԳԲ) հետ։

ԱԱԾ-ի փոխանցմամբ՝ առկա տվյալները նաև վկայում են, որ Եզրաս արքեպիսկոպոս Ներսիսյանը ներկայում կապեր է պահպանում օտարերկրյա պետությունների հատուկ ծառայությունների ներկայացուցիչների հետ, ինչը, ըստ ծառայության գնահատականի, կարող է սպառնալիք հանդիսանալ Հայաստանի Հանրապետության անվտանգության և շահերի համար։

Ծառայությունից հավելել էին, որ օրենքով իրենց վերապահված լիազորությունների շրջանակում ձեռնարկում են անհրաժեշտ միջոցներ նշված ռիսկերը չեզոքացնելու ուղղությամբ։

Կարդացեք հոդվածը` EnglishEspañol
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում