Ամուսինները բռնության սպառնալիքով անձին հարկադրել են առաջիկա ԱԺ ընտրություններին ընտրել «Մեր ձևով»-ի օգտին. հարուցվել է քրեական հետապնդում

2 րոպեի ընթերցում

Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում քննվում է ամուսինների կողմից բռնություն գործադրելու սպառնալիքով անձի ընտրական իրավունքի ազատ իրականացմանը խոչընդոտելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթը:

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է Քննչական կոմիտեի տարածած հաղորդագրությունից, նախաքննության ընթացքում պարզվել է, որ 2026 թվականի մարտի 9-ին «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի աշխատակից Վ.Կ.-ն և նրա կինը՝ Վ.Դ.-ն, ժամանելով Ա.Հ.-ի բնակարան, վերջինիս ընտրական իրավունքի ազատ իրականացմանը խոչընդոտելու նախնական և միասնական դիտավորությամբ, հիշյալ տան բակում՝ աստիճանների վրա առաջացած խոսակցության ժամանակ, խմբի կազմում փոխլրացնելով միմյանց գործողությունները, Ա.Հ.-ի նկատմամբ բռնություն գործադրելու և գույքը վնասելու, ոչնչացնելու սպառնալիքներ հնչեցնելով, հարկադրել են անձնագրով ժամանել Տաշիր համայնքում գործող «Մեր ձևով» շարժման (խմբ․ «Ուժեղ Հայաստան» կուսակցություն) գրասենյակ, հաշվառվել որպես նշված կուսակցության անդամ, իսկ առաջիկա՝ 2026 թվականի հունիսի 7-ին կայանալիք Ազգային ժողովի հերթական ընտրություններին ընտրել տվյալ ուժին, հակառակ պարագայում սպառնացել են պայթեցնել նրա բնակարանն այնպես, որ այդ ամենը ներկայացվի որպես դժբախտ պատահար:

Վ.Կ.-ի և Վ.Դ.-ի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 210-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (ընտրական կամ հանրաքվեին մասնակցելու իրավունքի իրականացումը, ընտրական հանձնաժողովների աշխատանքներին կամ ընտրությանը կամ հանրաքվեին մասնակցող անձանց իրավունքների կամ պարտականությունների իրականացումը խոչընդոտելը):

Ամուսնու նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է կալանքը, իսկ կնոջ նկատմամբ՝ բացակայելու արգելքը, գրավը և վարչական հսկողությունը:

Քրեական վարույթի նախաքննությունը շարունակվում է:

Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ Քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Հայերեն

Էրդողանը ներկայացրել է Մեքքայի համաձայնագրի նպատակները և անդրադարձել Մերձավոր Արևելքում ստեղծված իրավիճակին

«Հայաստան» խմբակցությունը չի մասնակցի Արուսյակ Ջուլհակյանի թեկնածության քվեարկությանը

Ադրբեջանում պաշտոնապես գրանցված գործազուրկների թիվը մեկ տարում աճել է 8,5 տոկոսով

Թուրքիան և Իրանը քննարկել են սահմանային անվտանգության ամրապնդման հարցերը

Թուրքիայի ԱԳՆ-ն դատապարտել է Գոլանի բարձունքների նկատմամբ Իսրայելի ինքնիշխանությունը ճանաչելու Կոլումբիայի որոշումը

Գլխավոր դատախազն այցելել է Սևանա լճի բացարձակ նիշից ցածր գտնվող՝ ապամոնտաժված շենք-շինությունների տարածքներ

«Գութան» փառատոնը կրկին կհամախմբի հայկական երգի և պարի լավագույն խմբերին

Իրանի հետ իրադրությունը լավ է զարգանում. Թրամփ

Վրաստանի և Ռուսաստանի սահման տանող ճանապարհին կկառուցվի 2 կմ երկարությամբ կամուրջ

Փրկարարների որոնողափրկարարական աշխատանքների շնորհիվ մոլորված քաղաքացիները հայտնաբերվել են. նրանց կյանքին վտանգ չի սպառնում