Եվրոպա

ԵՄ-ն կքննարկի Հորմուզի նեղուցը բաց պահելու հարցը․ Կալաս

2 րոպեի ընթերցում

ԵՄ-ն կքննարկի Հորմուզի նեղուցը բաց պահելու հարցը․ Կալաս

Եվրամիության անդամ երկրները քննարկելու են, թե ինչ կարող է անել եվրոպական կողմը՝ բաց պահելու Հորմուզի նեղուցը։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով France 24-ը, այս մասին Բրյուսելում լրագրողների հետ զրույցում հայտարարել է ԵՄ արտաքին գործերի ու անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Կայա Կալասը։

«Մեր շահերից է բխում Հորմուզի նեղուցը բաց պահելը, և այդ պատճառով մենք նաև քննարկում ենք, թե ինչ կարող ենք անել այս առումով եվրոպական կողմից», - ասել է նա՝ ԵՄ արտաքին գործերի նախարարների  հետ հանդիպումից առաջ։

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը մարտի 16-ին սոցցանցերում գրառում էր կատարել՝ նշելով, որ բոլոր այն երկրները, որոնք նավթ են ստանում Հորմուզի նեղուցով, պետք է քայլեր ձեռնարկեն այդ հատվածով նավագնացության վերաբացման համար։

Իրանը թույլ չի տալիս նավթային լցանավերի տեղաշարժը Հորմուզի նեղուցով այն բանից հետո, ինչ Միացյալ Նահանգներն ու Իսրայելը փետրվարի 28-ին հարձակում սկսեցին իրանական կողմի դեմ՝ պատճառաբանելով պաշտոնական Թեհրանի կողմից միջուկային զենքի մշակման ծրագրերով։ Ի պատասխան իրանական կողմը սկսեց հարվածներ հասցնել Իսրայելին ու Մերձավոր Արևելքում ամերիկյան ռազմաբազաներին։ Պատերազմի հետևանքով տուժել են նաև Հորմուզի նեղուցում գտնվող առևտրային նավեր ու լցանավեր։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում