Աշխարհ

Պակիստանն ավիահարվածներ է հասցրել Աֆղանստանի տարածքին

1 րոպեի ընթերցում

Պակիստանն ավիահարվածներ է հասցրել Աֆղանստանի տարածքին

Պակիստանի զինված ուժերը հերթական մի շարք ավիահարվածներն են հասցրել Աֆղանստանի տարածքին: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդել է TOLO News հեռուստաալիքը՝ վկայակոչելով Աֆղանստանի կառավարության ներկայացուցիչ Զաբիհուլլա Մուջահիդին:

Նրա խոսքով՝ հարձակումների են ենթարկվել օբյեկտներ Քաբուլում, ինչպես նաև Ղանդահարի, Պակտիայի և Պակտիկայի նահանգներում: Ռմբակոծությունները հանգեցրել են զոհերի խաղաղ բնակչության շրջանում, հավելել է Մուջահիդը՝ առանց հստակ թիվ նշելու։

Իսլամաբադը պնդում է, որ Քաբուլն ապաստան է տալիս Պակիստանում հարձակումներ իրականացնող զինյալների։ Աֆղանստանում իշխող «Թալիբան»-ը հերքում է այս մեղադրանքները։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում