Հայաստան

Բրուները հայտարարել է, որ աշխատանք է տարվում ԵՄ վիզաների համար դիմելու գործընթացը սահուն դարձնելու ուղղությամբ

1 րոպեի ընթերցում

Բրուները հայտարարել է, որ աշխատանք է տարվում ԵՄ վիզաների համար դիմելու գործընթացը սահուն դարձնելու ուղղությամբ

ԵՄ ներքին գործերի և միգրացիայի հարցերով հանձնակատար Մագնուս Բրուների դիտարկմամբ՝ ՀՀ քաղաքացիների շրջանում մեծացել է դեպի Եվրոպական Միության երկրներ ճամփորդելու հետաքրքրությունը, ինչի մասին վկայում է նաև վիզաների համար դիմումների թվի աճը։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս հանագամանքին Մագնուս Բրուներն անդրադարձավ ՀՀ ՆԳ նախարար Արփինե Սարգսյանի հետ համատեղ ասուլիսում։

Նրա խոսքով՝ կարճաժամկետ վիզաներ ստանալու համար դիմումները, մասնավորապես՝ 2024-ին, 2023 թվականի համեմատ, աճել են 10 տոկոսով։

«Ավելի քան 100 հազար դիմորդներ են գրանցվել, ինչը ցույց է տալիս Հայաստանի քաղաքացիների հետաքրքրվածությունը դեպի ԵՄ ճամփորդությունների նկատմամբ։ Սա, իհարկե, դրական առաջընթաց է»,-ասաց Բրուները՝ հավելելով, որ վիզաների դիմումների հերթերը կառավարելու համար ԵՄ անդամ պետությունների հյուպատոսական բաժինները բավականին լարված են աշխատում, և ԵՄ գործընկերների հետ աշխատանք է տարվում՝ նոր անձնակազմի ներգրավմամբ սահուն դարձնելու և հեշտացնելու այդ գործընթացը։

 

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում