Նիկոլ Փաշինյանը և Ռոբերտա Մեցոլան քննարկել են ՀՀ-ԵՄ համագործակցության զարգացման հեռանկարները

2 րոպեի ընթերցում

Նիկոլ Փաշինյանը և Ռոբերտա Մեցոլան քննարկել են ՀՀ-ԵՄ համագործակցության զարգացման հեռանկարները

Ստրասբուրգում տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Եվրոպական խորհրդարանի նախագահ Ռոբերտա Մեցոլայի հանդիպումը։

Հանդիպումից առաջ տեղի է ունեցել վարչապետի պաշտոնական դիմավորման արարողությունը, որից հետո Նիկոլ Փաշինյանը գրառում է կատարել Եվրոպական խորհրդարանի «Ոսկե գրքում»։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ՀՀ վարչապետի աշխատակազմից հայտնում են, որ Ռոբերտա Մեցոլան ողջունել է Նիկոլ Փաշինյանի այցը և նշել, որ այսօրվա հանդիպումն ու վարչապետ Փաշինյանի ելույթը կարևոր հնարավորություն են անդրադառնալու Հայաստան–Եվրամիություն հարաբերությունների հետագա զարգացմանը, ինչպես նաև Հայաստանում իրականացվող ժողովրդավարական և ինստիտուցիոնալ բարեփոխումների ընթացքին։

ՀՀ վարչապետը շնորհակալություն է հայտնել հրավերի համար և ընդգծել, որ Հայաստանի Հանրապետության կառավարությունը հանձնառու է հետևողականորեն զարգացնելու Եվրամիության հետ փոխգործակցությունը։ Նիկոլ Փաշինյանը բարձր է գնահատել նաև Հայաստանում իրականացվող բարեփոխումների առաջմղման գործում Եվրամիության շարունակական աջակցությունը։

Զրուցակիցները քննարկել են Հայաստան–Եվրամիություն համագործակցության օրակարգային մի շարք հարցեր։ Անդրադարձ է կատարվել նաև տարածաշրջանային զարգացումներին՝ ընդգծելով խաղաղության և կայունության ամրապնդմանն ուղղված ջանքերի կարևորությունը։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում