Ցանկանում ենք խորացնել Հայաստանի հետ կապերը նաև անվտանգության, առևտրի, տարածաշրջանային կապակցվածության ոլորտներում. Մեցոլա

3 րոպեի ընթերցում

Եվրոպական միությունը ցանկանում է Հայաստանի հետ խորացնել քաղաքական երկխոսությունը տարբեր ոլորտներում, այդ թվում՝ անվտանգության, առևտրի, տարածաշրջանային կապակցվածության ոլորտներում։

Բրյուսելում «Արմենպրես»-ի թղթակցի հարցին ի պատասխան՝ այս մասին հայտարարել է Եվրոպական խորհրդարանի նախագահ Ռոբերտա Մեցոլան։

Պատասխանելով հարցին, թե հաշվի առնելով Եվրոպական խորհրդարանի շարունակական աջակցությունը Հայաստանի ժողովրդավարությանը՝ արդյոք ԵԽ-ն նախատեսո՞ւմ է որևէ հնարավորություն՝ ընդլայնելու Հայաստանում իր ներկայությունը, որպեսզի խորացնի հարաբերությունները բոլոր քաղաքական կուսակցությունների հետ և խթանի նրանց հետ ներառական երկխոսությունը՝ Մեցոլան մատնանշեց, որ ինչպես Եվրոպական միության, այնպես էլ Հայաստանի կողմից նկատվում է կապերը խորացնելու ուղղությամբ առկա ուժեղ հանձնառություն։

«Մենք ողջունում ենք Հայաստանի հանձնառությունը՝ խորացնելու կապերը խորհրդարանների միջև, և այդ առումով կա քաղաքական երկխոսություն։ Մենք իսկապես ցանկանում ենք խորացնել մեր հարաբերությունները նաև անվտանգության, առևտրի, տարածաշրջանային կապակցվածության ոլորտներում և այս մասին մենք կառույցում ասում ենք տարիներ շարունակ»,-ասաց ԵԽ նախագահը։

Ռոբերտա Մեցոլան ընդգծեց, որ տարիների ընթացքում Հայաստանի հետ հարաբերությունների մակարդակը զգալիորեն ավելացել է։

«Մեր հայ բարեկամների վերջին ամիսների հանձնառությանը համահունչ՝ մենք ցանկանում ենք խորացնել մեր հարաբերությունները․ ահա թե ինչու էինք ուզում Հայաստանի վարչապետին այսօր հրավիրել այստեղ։ Մեր մանդատի շրջանակներում սա ընդամենը առաջին քայլն է։ Մյուս շաբաթ Եվրոպա-Հայաստան խորհրդարանական գործընկերության հանձնաժողովի նիստը տեղի կունենա, ինչպես նաև մայիսին պատմության մեջ առաջին անգամ Երևանում տեղի կունենա Հայաստան-Եվրամիություն գագաթնաժողովը»,-մանրամասնեց ԵԽ նախագահը։  

Անդրադառնալով հենց Հայաստանում ներկայության մեծացմանը՝ Մեցոլան նշեց, որ այդ ուղղությամբ որոշումները կայացվում են Եվրոպական խորհրդարանի բյուրոյում։

«Մի քանի ամիս առաջ մենք որոշում կայացրեցինք Մոլդովայում գրասենյակ բացելու մասին, որը պետք է ամբողջ Արևելյան գործընկերության տարածաշրջանով զբաղվի, այդ թվում՝ ընդգրկելով նաև Հայաստանը։ Մենք այս առումով լիարժեքորեն հաստատում ենք մեր հանձնառությունն Արևելյան գործընկերության մեր բոլոր բարեկամներին»,-ընդգծեց Ռոբերտա Մեցոլան։  

Հայերեն العربية English Français Русский

Հայաստանում առաջիկա օրերին սպասվում է փոփոխական եղանակ

Վահագն Խաչատուրյանը նախագահական նստավայրում հանդիպել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշի հետ

Դիրիժոր Սերգեյ Սմբատյանը Բրաշովում ղեկավարել է Արամ Խաչատրյանի Երկրորդ սիմֆոնիան

Վլադիմիր Պուտինը կարևորել է Ռուսաստանի և Վատիկանի միջև համագործակցությունը

Քաղաքացիական բնակչությանն աջակցելու համար Շվեդիան Ուկրաինային կտրամադրի 52.71 միլիոն դոլար

Պղնձի պահանջարկը մինչև 2040 թվականը կավելանա շուրջ 7 միլիոն տոննայով. Մհեր Գրիգորյան

Ստամբուլում հորդառատ անձրևների հետևանքով զոհերի թիվը հասել է հինգի

Երևանյան հռչակագիրը կարևոր քաղաքական աջակցություն է COP17-ի բանակցություններին. Համբարձում Մաթևոսյան

Հայաստանը մասնակցել է Trigger X միջազգային օպերացիային. դուրս է բերվել 248 միավոր հրազեն և ավելի քան 11 հազար փամփուշտ

Կենսաբազմազանության ճգնաժամը պահանջում է քաղաքական առաջնորդություն. Համբարձում Մաթևոսյան