Հայաստան

ԿԸՀ նախագահն ապատեղեկատվության տարածումն ամենամեծ ռիսկն է համարում կայանալիք ԱԺ ընտրությունների համար

2 րոպեի ընթերցում

ԿԸՀ նախագահն ապատեղեկատվության տարածումն ամենամեծ ռիսկն է համարում կայանալիք ԱԺ ընտրությունների համար

Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Վահագն Հովակիմյանը 2026 թվականին կայանալիք խորհրդարանական ընտրությունների համար ամենամեծ ռիսկը կեղծ տեղեկատվության տարածումն է համարում։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Վահագն Հովակիմյանը նման կարծիք է արտահայտել մամուլի ասուլիսի ընթացքում։

«Ամենամեծ ռիսկը, որ այս պահին մենք գնահատում ենք ընտրությունների համար, կեղծ տեղեկատվության տարածումն է․ կեղծիքը, որը մեր պարագայում, օրինակ, նաև միտված է ընտրական համակարգի նկատմամբ անվստահություն ձևավորելուն»,-նշեց Վահագն Հովակիմյանը։

Անդրադառնալով քվեարկության ժամանակ ընտրատեղամասերից իրականացվելիք հեռարձակումներին՝ Վահագն Հովակիմյանը նշեց, որ նախորդ ընտրությունների ժամանակ  դրանք իրականացվել են 1500 տեղամասից, որոնք ներառում էին ընտրողների 97 տոկոսին։ 

«2026 թվականի ընտրությունների ժամանակ մենք 300+ ընտրող ունեցող տեղամասերից ապահովելու ենք հեռարձակում, ինչը նշանակում է մոտ 1800 տեղամաս։ Ստացվում է, որ մենք ուղիղ եթեր ենք ապահովելու ընտրողների 99 տոկոսը ներառող տեղամասերից։ Այդ ուղիղ եթերը հնարավորություն է տալիս մեզ գնալ ցանկացած խնդրի հետևից»,-ասաց ԿԸՀ նախագահը։

Նրա խոսքով՝ ԿԸՀ-ի մեկ այլ գործիքակազմ է լինելու ուսուցումների անցկացումը։

Հայաստանում ազգային ժողովի ընտրությունները կանցկացվեն 2026 թվականի հունիսի 7-ին։

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում