Երևանյան բեսթսելեր. «Քեզնից հեռու, քեզ հետ» գիրքն՝ առաջատար. հայ գրականություն. փետրվար, 2026

9 րոպեի ընթերցում

«Արմենպրես» լրատվական գործակալության «Երևանյան բեսթսելեր» հեղինակային նախագիծն այս շաբաթ ներկայացնում է հայ գրողների գեղարվեստական ստեղծագործությունների լավագույն տասնյակը՝ ըստ փետրվարի վաճառքի տվյալների:

Առաջին տեղում է Գրիգոր Քեշիշյանի «Քեզնից հեռու, քեզ հետ» գիրքը։ Սիրո, հայրենասիրության, հայրենադարձության դժվար ու լուսավոր կողմերի մասին «Քեզնից հեռու, քեզ հետ» վիպակը 1940-ականներին Լիբանանից հայրենադարձված

Գրիգոր Քեշիշյանի զգացմունքների ամփոփումն է մի գեղեցիկ սիրո պատմության տեսքով։ Վիպակը նամակների ժողովածու է, որ հայրենադարձման իր հերթին սպասող Սամվելը գրում է արդեն հայրենի հողի վրա ապրելու երազանքին հասած իր սիրելիին։

Բաժանումը ծանր վերք է բացում սիրելիների սրտերում, իսկ վերամիավորման սպասումը՝ բացահայտում նրանց ճակատագրի անսպասելի ոլորանները։

Ռաֆայել Մարգարյանի «Սպասիր ինձ երկնքում» գիրքը երկրորդ տեղում է։ Այս պատմության մեջ յուրահատուկ կերպով ընդգծվում են մարդկային բարությունը, անձնազոհությունը, սերը և հավատը: Միևնույն ժամանակ, ուշադրության են արժանանում կյանքի և աշխարհի մութ կողմերը, որոնք ամեն բան սև ու սպիտակ են ներկում` հետք թողնելով սյուժեի վրա: Սակայն գրքում արտացոլված հավատն անչափ մեծ է, որ դրանք մի օր կլուսավորվեն, և աշխարհում կիշխի սերն ու բարեսրտությունը...

Ռաֆայել Մարգարյանի «Մնա ժպիտիս մեջ» գիրքը երրորդ տեղում է։ Այս պատմությունը «Սպասիր ինձ երկնքում» գրքի շարունակությունն է: Սա պատմություն է հավատալու և սերը չկորցնելու մասին: Եվ ապացույցն է այն բանի, որ լույսը ծագում է իր ճիշտ ժամանակին, երբ շուրջբոլորը խրթին խավար է։

Ընթերցելով այս պատմությունը՝ կիմանաք՝ ինչ փորձությունների միջով են ստիպված լինում անցնել արդեն սիրված հերոսները. որտեղ են գտնում իրենց հոգին ջերմացնող լույսը, և թե ինչպես է ներկայի ու անցյալի միահյուսումը յուրահատուկ գործվածքի պես պատկերում հանգուցալուծումը... Այս գիրքը ոչ ոքի անտարբեր չի թողնի...

Գոհար Նավասարդյանի «Սերը» գիրքը չորրորդ տեղում է։ Սերը հաճախ փորձություններ է դնում այն սրտի առջեւ, որի մեջ բույն է դրել: Մեկն իր սիրուն հասնում է առանց ջանք գործադրելու, մյուսն անում է անհնարինը՝ պատմությունը կիսատ չթողնելու համար։ Մեկին ամեն ինչ հեշտ է տրվում, մյուսին" անասելի դժվար:

Այս գիրքը մի սիրո պատմության մասին է, որը, հազիվ սկսված, հարկադրաբար ավարտվում է, սակայն այն անկեղծ զգացմունքները, որոնք խոր արմատներ էին տվել, չեն կարողանում տարիների ընթացքում ոչնչանալ:

Կունենա արդյոք իմաստ տարիներով սպասելը, կստացվի սրտում` տեղ բացել նոր սիրո համար, ի՞նչ դեր կստանձնի այս հարցում հավատն առ Աստված:

Այս հարցերի պատասխաններն են սույն վիպակում: Սյուժեն կառուցված է աստվածաշնչյան քսան մեջբերումների հիման վրա, որոնք դարձել են բնաբաններ:

Գիրքը նպատակ ունի ընթերցողին ցույց տալ, որ հակառակ սեռի հանդեպ տածած մաքուր սերը հենց Սուրբ գրքում` քարոզվող սերը կարող է լինել։ Իր յոթերորդ վիպակով հեղինակն ուզում է ընթերցողին թեկուզ մի փոքր մոտեցնել մեր հավատքին՝ սովորեցնելով սիրել ու ամեն ինչում՝ նախ Աստծո կամքը ցանկանալ:

Գրքի բոլոր աստվածաշնչյան մեջբերումներն արված են բացառապես Մայր աթոռի թարգմանությունից:

Հինգերորդ հորիզոնականն է զբաղեցնում Վարդգես Պետրոսյանի «Վերջին ուսուցիչը»: Ոմանք նրան տեսել են Եվայի մերկությամբ, ոմանք՝ ծովափնյա, ի՞նչ կա որ: Ոչինչ չէր լինի, եթե այդ պահին դուռը չբացվեր, և անակնկալ ներս չնայեր քիմիայի ուսուցչուհի Սոնա Միքայելյանը: Տեսածը տեսած էր, որ նշանակում է հաջորդ պահին այդ մասին պետք է իմանար տնօրենը, հետո՝ ուսուցչանոցը, հետո՝ ամբողջ դպրոցը…

Կոլյա Ստեփանյանի «Որտեղ»-ը վեցերորդ հորիզոնականում է։ 2020 թվականին քսաներկուամյա մոսկվաբնակ Կոլյա Ստեփանյանն ուղևորվեց Հայաստան և ծնողներից գաղտնի ներկայացավ զինվորական հաշվառման: Նրա զինծառայության ընթացքում սկսվեց 44-օրյա պատերազմը:

«Որտեղ» վավերագրական վեպում Կոլյան պատմում է անձնական փորձառությունը պատերազմի օրերին՝ որպես երիտասարդ զինծառայող, որից ոչ մի լուր չկար մարտական գործողությունների մեկնարկից երկու շաբաթ անց, և նա յոթանասուն օր անհետ կորած էր: Որտե՞ղ էր գրողն այդ ընթացքում, ի՞նչ էր տեղի ունենում և ինչպե՞ս մի քանի ծառայակիցների հետ կարողացավ փրկվել: Սա պատմություն է պատերազմի և մարդու՝ ծայրահեղ իրավիճակում գոյատևելու, վախի, մարմնական ցավի և, այդ ամենով հանդերձ՝ կյանքին կառչած մնալու մասին:

Աննա Առաքելյանի «Սպանիր ներսիդ թիթեռներին» գիրքը յոթերորդ տեղում է։  Գիրքը մարդու ներքին պայքարի մասին է, այն պահի, երբ նա սկսում է հասկանալ, որ իր ներսի գեղեցիկ զգացումները միշտ չէ, որ իրեն դեպի լավն են տանում։ Գիրքը պատմում է մարդու մասին, ով երկար ժամանակ ապրել է հույսերով, իդեալական պատկերացումներով և սիրո մասին ստեղծած պատրանքներով։ Այդ հույսերը նրան ուժ են տվել, բայց միաժամանակ խլել են սթափ մտածելու կարողությունը։ Պատմության առանցքում գալիս է բեկումնային պահը, երբ մարդը ընտրության առաջ է կանգնում։ Կամ շարունակում է ապրել թիթեռներով, սպասումներով ու դատարկ խոստումներով, կամ համարձակվում է ընդունել իրականությունը այնպիսին, ինչպիսին կա։ Թիթեռներին «սպանելը» այստեղ դաժանություն չէ, այլ գիտակցված քայլ՝ հրաժարվել պատրանքներից և սկսել ապրել սթափ ու ազնիվ՝ ինքն իր հետ։

Գրիգոր Քեշիշյանի «Իսկ դու ինձ սիրո՞ւմ ես» գիրքը ութերորդ տեղում է։ Իսկական սերը հաղթում է ցանկացած հեռավորություն։Անցյալն ու ներկան խաչվում են, հիշողությունն ու հույսը` միախառնում՝ փորձելով պատասխանել մեկ վճռորոշ հարցի՝ արդյոք սիրահարները քաջություն կունենան դիմադրելու ժամանակի ծանր հարվածներին և սիրելու իրենց հայրենիքը։ Չէ՞ որ հայրենիքը հողն է, որի վրա քայլում է սիրելիդ…

Իններորդ հորիզոնականում է Վարդգես Պետրոսյանի «Ապրած և չապրած տարիներ» գիրքը, որում ընդգրկված են հեղինակի «Ապրած և չապրած տարիներ» վիպակը և 1970 թվականին հրատարակված նույնանուն գրքում զետեղված «Ինչո՞ւ են շուտ մեռնում ծաղիկները» պատմվածաշարը: Այս հրատարակության համար հիմք է ծառայել 1983-ին լույս տեսած երկհատորյակը: Այն լույս է տեսել Վարդգես Պետրոսյանի 85-ամյակի կապակցությամբ:  

Ռաֆայել Մարգարյանի «Օգնիր սրտիս բաբախել» գիրքը տասներորդ տեղում է։ Գիրքը միստիկ տարրերով համեմված հոգեբանական վեպ է, որտեղ պատմվում է Ֆրանսիայում ապրող Ռևերդիների ընտանեկան դրամատիկ պատմությունը: Այստեղ հատվում է իրականության և անիրականի նուրբ սահմանը, սակայն այդ հատումը տեղի է ունենում արտասովոր կերպով: Այստեղ անիրականը ինչ-որ տեղ իրականությունն է, իսկ իրականությունը սկիզբ է առնում անիրականից...

Այս պատմության էջերում նրբորեն ներկայացված է ծնողի և զավակի փոխադարձ սերը, նրանց կապը մինչև իսկ կյանքի ավարտից հետո...Պատմության էպիկենտրոնը մարդու հոգին է և այն, թե այդ հոգու ներսում որքան սեր ու հոգատարություն կարող է ապրել հարազատի հանդեպ:

Ցանկում ներառված չեն «Երևանյան բեսթսելեր» մրցանակի արժանացած գրքերը

Վարկանիշային ցուցակի կազմման հարցումներին մասնակցել են «Բուկինիստ» (011-53-74-13), «Հայ գիրք-Դարան» (56-80-38), «Զանգակ» (011-22-33-66), «Նոր գրախանութ» ( 044-53-74-74) գրախանութների և գրատների ցանցերը:

ՏեղՓոփոխ․Գիրք Հրատ․Քանակ
10

Գրիգոր Քեշիշյան,

«Քեզնից հեռու, քեզ հետ» 

Դավինչի391
2+1

Ռաֆայել Մարգարյան,

«Սպասիր ինձ երկնքում» 

հեղ․ հրատ209
3+1

Ռաֆայել Մարգարյան,

«Մնա ժպիտիս մեջ» 

հեղ․ հրատ154
4նորԳոհար Նավասարդյան, «Սերը»հեղ․ հրատ138
5*

Վարդգես Պետրոսյան,

 «Վերջին ուսուցիչը»

Դարակ112
6նոր

Կոլյա Ստեփանյան,

 «Որտեղ»

Վերնատուն112
7-5

Աննա Առաքելյան,

«Սպանիր ներսիդ թիթեռներին» 

հեղ․ հրատ108
8նոր

Գրիգոր Քեշիշյան,

«Իսկ դու ինձ սիրո՞ւմ ես» 

Դավինչի79
90

Վարդգես Պետրոսյան,

 «Ապրած և չապրած տարիներ»

Դարակ71
10 -4

Ռաֆայել Մարգարյան,

«Օգնիր սրտիս բաբախել» 

հեղ․ հրատ68
Հայերեն Русский

Իսպանիայում անտառային հրդեհն ավելի քան վեց հազար հեկտար հողատարածք է ոչնչացրել. ԶԼՄ-ներ

Վիետնամի հարավում մոտորանավակի խորտակման հետևանքով զոհվել է 15 հնդիկ զբոսաշրջիկ

Հուլիսի 13-ի միջոցառումների անոնս

Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտը հյուրընկալել է ԱՄՆ-ի Փենսիլվանիա նահանգի Ջորջ ավագ դպրոցի աշակերտներին

Իրանը չի պատրաստվում բանակցել ԱՄՆ-ի հետ, քանի դեռ Վաշինգտոնը չի փոխել դիրքորոշումը

Մոջթաբա Խամենեին խոստացել է վրեժ լուծել հոր սպանության համար

Գերմանիայի ԱԳՆ-ն հայտնել է Լիբանանի վերաբերյալ Ֆրանսիայի հետ համատեղ նախաձեռնությամբ հանդես գալու մասին

ՆԳՆ կիբեռոստիկանությունը զգուշացնում է «Ճանապարհային ոստիկանության» անունից ուղարկվող կեղծ հաղորդագրությունների մասին

Ժաննա Անդրեասյանը հանդիպել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրեն Խալեդ Էլ-Էնանիի հետ

Դեյվիդ Ալենը հանդիպել է Ամերիկայի հայկական համագումարի ամառային պրակտիկայի ծրագրի մասնակիցներին