Հայաստանի ու Նորվեգիայի միջև քաղաքական խորհրդակցություններ են անցկացվել

3 րոպեի ընթերցում

Նորվեգիայի մայրաքաղաք Օսլոյում Հայաստանի Հանրապետության և Նորվեգիայի Թագավորության արտաքին քաղաքական գերատեսչությունների միջև կայացել են հերթական քաղաքական խորհրդակցությունները՝ ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Վահան Կոստանյանի և Նորվեգիայի ԱԳ նախարարության պետքարտուղար Էյվին Վադ Պետերսոնի գլխավորությամբ։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին նշված է ԱԳ նախարարության տարածած հաղորդագրության մեջ։

Զրուցակիցները գոհունակությամբ ընդգծել են վերջին տարիներին Հայաստանի և Նորվեգիայի միջև շարունակաբար ընդլայնվող քաղաքական երկխոսությունն ու բարձր մակարդակի շփումները՝ երկուստեք նշելով դրանց շարունակական ամրապնդման փոխադարձ պատրաստակամությունը։

Անդրադարձ է կատարվել երկկողմ ոլորտային համագործակցության զարգացմանը վերաբերող մի շարք հարցերի, այդ թվում՝ տնտեսական, բարձր տեխնոլոգիաների, կիբեռանվտանգության ոլորտներում փոխգործակցությանը, ինչպես նաև բազմակողմ հարթակներում ձևավորված արդյունավետ համագործակցության խորացմանը։

Ընդգծվել է Նորվեգիայի կողմից Հայաստանին ցուցաբերվող շարունակական աջակցությունը՝ հատկապես հումանիտար կարիքների հասցեագրման և շրջակա միջավայրի պաշտպանության ոլորտում ՀՀ կարողությունների զարգացման  ուղղությամբ։

Կարևորվել է ՀՀ-ԵՄ գործընկերության ընդլայնումն ու հնարավորությունների լավագույն իրացումը և ընդգծվել Նորվեգիայի սերտ գործընկերությունը ԵՄ-ի հետ՝ որպես կարևոր ուղենիշ ՀՀ-ԵՄ գործընկերության ապագա խորացման համար։ Միաժամանակ երկուստեք շեշտվել է Հայաստան-Նորդիկ-Բալթիկ երկրներ ձևաչափի շրջանակներում համագործակցության հետագա խորացման կարևորությունը:

Քննարկվել են ընթացիկ տարում Հայաստանում կայանալիք Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողովին և ՄԱԿ Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովին (COP17)  վերաբերող հարցեր:

Մտքեր են փոխանակվել միջազգային կարևորություն ունեցող մի շարք հարցերի շուրջ։ ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը զրուցակցին է ներկայացրել տարածաշրջանային ընթացիկ զարգացումները՝ այս համատեքստում նաև ներկայացնելով վաշինգտոնյան համաձայնություններից հետո Հարավային Կովկասում ընթացող դրական դինամիկան:

Զրուցակիցներն անդրադարձ են կատարել Մերձավոր Արևելքում ստեղծված իրավիճակին, միջազգային օրակարգի՝ երկկողմ հետաքրքրություն ներկայացնող մի շարք այլ հարցերի:

Հայերեն العربية English Español فارسی ქართული Русский

Գերմանիան ցանկանում է էլ ավելի կրճատել Ռուսաստանի քաղաքացիներին տրամադրվող զբոսաշրջային վիզաների քանակը

ԵՀ նախագահը հայտնել է, որ Եվրոպայում ռուսական անօդաչուների մասնակցությամբ միջադեպերը դարձել են նորմա

Հայաստանի Հանրապետությունը որևէ ջանք չի խնայում, որպեսզի դպրոցի յուրաքանչյուր շրջանավարտ կյանքում լինի հաջողակ․ վարչապետն այցելել է Երևանի և մարզերի նորակառույց դպրոցներ

Քուչակ-Ապարան ճանապարհահատվածում խոշոր ավտովթար է տեղի ունեցել. նախնական տվյալներով զոհվել է 5 մարդ

Ռեկորդային 250 օր ծովում անցկացնելուց հետո ամերիկյան USS Abraham Lincoln ավիակիրը ժամանել է Թաիլանդ

Թրամփը դարձել է ԱՄՆ գործող առաջին նախագահը, ում պատկերը հայտնվեց մեկ դոլարանոց մետաղադրամի վրա

Աուգսբուրգի երկաթուղային կայարանում տեղի ունեցած պայթյունի հետևանքով վիրավորվել են երկու ուկրաինացիներ

Մեկնարկում է ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի պաշտոնական այցը Չեխիա

Լատվիան արգելել է Ռուսաստանից և Բելառուսից արդյունաբերական ապրանքների ներկրումը

Մանկական վիրաբույժ Բելլա Թադևոսյանը պարգևատրվել է «Էրեբունի-Երևան 2800-ամյակի» հուշամեդալով