Երևանում բախվել են ավտոմեքենաներ. կան տուժածներ
1 րոպեի ընթերցում

112 օպերատիվ կառավարման կենտրոն մարտի 7-ին ժամը 16։08-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Թամանցիների փողոցում տեղի է ունեցել ՃՏՊ․ կան տուժածներ։
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Փրկարար ծառայությունից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ բախվել են «Mercedes-Benz» և «Ford» մակնիշների ավտոմեքենաները։
Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ երեք տուժած հոսպիտալացվել է բժշկական կենտրոն։