Վիտենամում գտնվող ՀՀ քաղաքացիներից 4-ը Երևան կվերադառնա մարտի 7-ին, 7-ը՝ մարտի 9-ին. ՀՀ ԱԳՆ

1 րոպեի ընթերցում

Վիտենամում գտնվող ՀՀ քաղաքացիներից 4-ը Երևան կվերադառնա մարտի 7-ին, 7-ը՝  մարտի 9-ին.  ՀՀ ԱԳՆ

Մերձավոր Արևելքում ստեղծված իրավիճակով պայմանավորված՝ Վիետնամում ՀՀ դեսպանության հետ (համատեղության կարգով նաև՝ Լաոսում, Կամբոջայում և Ֆիլիպիններում) այս պահին կապ է հաստատել ՀՀ 12 քաղաքացի։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտարարել են Հայաստանի արտաքին գործերի նախարարությունից՝ նշելով, որ  քաղաքացիներից 4-ը մարտի 7-ին կմեկնի Հոշիմին-Գուանճոու-Ալմաթի-Թբիլիսի թռիչքով, այնուհետ Թբիլիսիից մեքենաներով կվերադառնա Երևան։

Նրանցից 7-ը մարտի 9-ին վերադառնալու է Հայաստան Հոշիմին-Ուրումչի-Երևան երթուղով։ Եվս մեկ քաղաքացի սպասում է Բահրեյն վերադառնալուն:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում