Աշխարհ

Նիգերիայում զինյալներն ավելի քան 100 կանանց և երեխաների են առևանգել

1 րոպեի ընթերցում

Նիգերիայում զինյալներն ավելի քան 100 կանանց և երեխաների են առևանգել

Նիգերիայի Նգոշե քաղաքում զինյալներն առևանգել են ավելի քան 100 կանանց և երեխաների, ինչպես նաև հարձակվել ռազմաբազայի վրա։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է Daily Trust-ը։

«Նգոշեի բնակիչները լքում են քաղաքը և ուղևորվում են հարևան բնակավայր՝ Պուլկա։ Սա սարսափելի հարձակում է, հաշվի առնելով այն, որ բազմաթիվ փախստականներ նոր էին տեղափոխվում հայրենիք՝ Կամերունից։ Քաղաքի գլխավոր իմամը սպանված է, ավելի քան 100 կանայք և երեխաներ առևանգված են»,- նշել է անանուն աղբյուրը։

Եվս մեկ զրուցակից նշել է, որ ռազմաբազայի վրա հարձակման հետևանքով սպանվել է առնվազն 8 զինվորական։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում