Իրավունք

Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանի նկատմամբ սահմանվել է վարչական հսկողություն

1 րոպեի ընթերցում

Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանի նկատմամբ սահմանվել է վարչական հսկողություն

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի դիվանապետ Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանի խափանման միջոց կալանքը վերաքննիչ դատարանը փոխարինել է վարչական հսկողությամբ։

Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրեց ՀՀ վերաքննիչ դատարանի խոսնակ Լիանա Ռաֆայելյանը։

Ավելի վաղ փաստաբան Արսեն Բաբայանը «Ֆեսյբուք»-ի իր էջում տեղեկացրել էր, որ Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանը վերաքննիչ դատարանի դատավոր Ա.Նիկողոսյանի որոշմամբ կալանքից անհապաղ ազատ է արձակվել։

Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ ՀՀ քրեական օրենսգրքի 393-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 4-րդ կետերով՝ մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ թմրամիջոց ապօրինի իրացնելու հատկանիշներով։ Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանը չի ընդունում իրեն առաջադրված մեղադրանքը։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում