Հայաստան

Պապիկյանը սուտ է անվանել անցած տարի ադրբեջանական ԶՈՒ-ի դիրքային առաջխաղացման մասին լուրերը

1 րոպեի ընթերցում

Պապիկյանը սուտ է անվանել անցած տարի ադրբեջանական ԶՈՒ-ի դիրքային առաջխաղացման մասին լուրերը

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն ապատեղեկատվություն է անվանել շրջանառվող լուրերը, թե իբր անցած տարվա ամռանը Ադրբեջանը դիրքային առաջխաղացում և բարելավումներ է ունեցել Գեղարքունիքի մարզի և Ջերմուկի ուղղությամբ։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Սուրեն Պապիկյանը թեմային անդրադարձել է  ՀՀ Ազգային ժողովում հարցուպատասխանի շրջանակներում՝ անդրադառնալով «Միասնության թևեր» քաղաքական նախաձեռնության ղեկավար Արման Թաթոյանի հայտարարությանը, թե իբր անցած տարվա հուլիս-օգոստոս ամիսներին ադրբեջանական զինուժը դիրքային առաջախաղացում և բարելավումներ է ունեցել Գեղարքունիքի մարզի և Ջերմուկի ուղղությամբ։

«Նշված անձնավորությունը ստում է, նման բան չկա»,-ասել է Պապիկյանը՝ համոզմունք հայտնելով, որ նման հայտարարությունները նպատակ ունեն խաթարել ՀՀ խաղաղության հասնելու ճանապարհը։

Կարդացեք հոդվածը` РусскийTürkçe
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում