Աշխարհ

Պակիստանի հետ Աֆղանստանի սահմանին լարվածության սրումը հանգեցրել է շուրջ 20 000 ընտանիքի տեղահանման

2 րոպեի ընթերցում

Պակիստանի հետ Աֆղանստանի սահմանին լարվածության սրումը հանգեցրել է շուրջ 20 000 ընտանիքի տեղահանման

Պակիստանի հետ Աֆղանստանի սահմանին մարտական գործողությունների ակտիվացումը, ինչպես նաև Իրանի շուրջ ճգնաժամի հետ կապված էսկալացումը հանգեցրել են Աֆղանստանում հումանիտար իրավիճակի վատթարացման։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդագրություն է տարածել ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագիրը (ՊՀԾ):

«Պակիստանի հետ շուրջ 2400-կիլոմետրանոց սահմանին բախումները հանգեցրել են մոտավորապես 20 000 ընտանիքի տեղահանման Աֆղանստանի արևելյան, հարավարևելյան և հարավային շրջաններ», - ասվում է ՄԱԿ-ի կայքում տարածված հաղորդագրության մեջ։

Նշվում է, որ ցամաքից և օդից հարվածների են ենթարկվել Աֆղանստանի մի շարք նահանգների ավելի քան 30 շրջաններ։ Այդ նահանգներում ՊՀԾ-ն ստիպված է եղել ժամանակավորապես դադարեցնել սոցիալական աջակցության միջոցառումները, դպրոցական սննդի ծրագրերը և բնակչության համար կենսապահովման նախագծերը։

Միևնույն ժամանակ, Աֆղանստանի արևմուտքում՝ Իրանի հետ սահմանին, սպասվում է Իրանից վերադարձողների թվի աճ՝ հաշվի առնելով ամերիկա-իսրայելական հարվածներն Իրանին և Թեհրանի պատասխան ռազմական գործողությունները։

ՊՀԾ-ն նախազգուշացնում է, որ կազմակերպության արտակարգ գործողությունների ֆինանսավորման համար հատկացված միջոցները կսպառվեն մինչև 2026 թվականի ապրիլ, ինչի պատճառով միլիոնավոր մարդիկ կզրկվեն աջակցությունից։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում