Քաղաքականություն

Դեսպան Մկրտչյանն ԱՄՆ-ում Նորվեգիայի և Իսլանդիայի դեսպաններին է ներկայացրել Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացը

1 րոպեի ընթերցում

Դեսպան Մկրտչյանն ԱՄՆ-ում Նորվեգիայի և Իսլանդիայի դեսպաններին է ներկայացրել Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացը

Միացյալ Նահանգներում Հայաստանի Հանրապետության դեսպան Նարեկ Մկրտչյանը հանդիպել է ԱՄՆ-ում Նորվեգիայի դեսպան Աննիկեն Կրուտնեսի, ինչպես նաև ԱՄՆ-ում Իսլանդիայի դեսպան Սվանհիլդուր Օլմ Վալսդոտիրի հետ։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հաղորդագրություն է տարածել ԱՄՆ-ում Հայաստանի դեսպանությունը։

Նշվում է, որ հանդիպումների ընթացքում դեսպան Մկրտչյանը անդրադարձել է Հայաստանի և Ադրբեջանի միջև հաստատված խաղաղությանը, գործընկերներին է ներկայացրել ՀՀ-ԱՄՆ երկկողմ օրակարգը։

Հանդիպումներում անդրադարձ է կատարվել նաև ՀՀ-Նորվեգիա և ՀՀ-Իսլանդիա հարաբերությունների հետագա զարգացման հնարավորություններին։

Կարդացեք հոդվածը` EnglishEspañolفارسیFrançaisРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում