Աշխարհ

Պակիստանի և Աֆղանստանի միջև բախումները շարունակվում են. Քաբուլում պայթյուններ են լսվել

1 րոպեի ընթերցում

Պակիստանի և Աֆղանստանի միջև բախումները շարունակվում են. Քաբուլում պայթյուններ են լսվել

Աֆղանստանը և Պակիստանը շարունակում են սահմանային բախումները։ Աֆղանստանի մայրաքաղաք Քաբուլում բազմաթիվ պայթյուններ և հրաձգության ձայներ են լսվել։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է France 24-ը՝ վկայակոչելով տեղում գտնվող AFP-ի թղթակիցներին։

Քաբուլից բացի, պայթյուններ են լսվել նաև Աֆղանստանի արևելյան Ջալալաբադ քաղաքում։

Աֆղանստանի պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ Պակիստանի ուժերի դեմ մարտերը դեռ շարունակվում են։

Տորկամ քաղաքի բնակիչներն էլ հայտնել են, որ մարտերը մի քանի օր է՝ չեն դադարում։

Վերջին օրերին բախումների հետևանքով, ըստ France 24-ի, երկու կողմից զոհվել է ավելի քան 70 մարդ։

Աֆղանստանում ՄԱԿ-ի առաքելությունը հայտնել է, որ Պակիստանի հետ լարվածության սրման ընթացքում փետրվարի 26-ից Աֆղանստանում առնվազն 42 քաղաքացիական անձ է զոհվել, 104-ը՝ վիրավորվել։

Իսլամաբադը պնդում է, որ Քաբուլն ապաստան է տալիս Պակիստանում հարձակումներ իրականացնող զինյալների։ Աֆղանստանում իշխող «Թալիբան»-ը հերքել է այս մեղադրանքները։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում