ՀՀ ԿԳՄՍ նախարարն ու Ղազախստանի դեսպանը քննարկել են բարձրագույն կրթության և գիտության, կինոյի, արխիվների միջև համատեղ ծրագրերի իրականացման հեռանկարները

2 րոպեի ընթերցում

Հայաստանի կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն ընդունել է Ղազախստանի արտակարգ և լիազոր դեսպան Բոլատ Իմանբաևին: Հանդիպմանը ներկա է եղել նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը:

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է ԿԳՄՍ նախարարության տարածած հաղորդագրությունից, Ժաննա Անդրեասյանը շնորհակալություն է հայտնել դեսպանին Հայաստանի և Ղազախստանի միջև կրթության, գիտության, մշակույթի, երիտասարդության և սպորտի ոլորտներում կապերի ամրապնդմանն ուղղված ջանքերի համար:

Դեսպանը ևս շնորհակալություն է հայտնել միասնական աշխատանքի և հաջող համագործակցության համար:

Կողմերը բարձր են գնահատել նախորդ տարում երկու երկրների միջև տարբեր ոլորտներում ստորագրված փաստաթղթերի շրջանակում նախանշված համագործակցությունը՝ այն համարելով կայուն զարգացման հնարավորություն:

Հանդիպման ընթացքում անդրադարձ է եղել բարձրագույն կրթության և գիտության, կինոյի, թանգարանների ու գրադարանների, արխիվների միջև համատեղ ծրագրերի իրականացման հեռանկարներին: Այս համատեքստում մատնանշվել է «Ղազախստանցի գրողների հետազոտական աշխատանքներն ԱՊՀ երկրների արխիվներում» ծրագրի շրջանակում իրականացված հետազոտական այցը Մատենադարան և Հայաստանի ազգային արխիվ:

Ժաննա Անդրեասյանը դեսպանին տեղեկացրել է, որ գարնանը Հայաստանի քաղաքներից երկուսում նախատեսվում են խոշոր միջոցառումներ՝ «Մեղրին ԱՊՀ մշակութային մայրաքաղաք» և «Կապանը ԱՊՀ երիտասարդական մայրաքաղաք», որոնց ակնկալվում է նաև ղազախական կողմի ներկայությունը:

Անդրադարձ է եղել նաև սպորտի ոլորտում իրականացված համագործակցությանն ու դրա հետագա խորացմանը տարբեր մարզաձևերում:

Հանդիպմանը քննարկվել են նաև երկուստեք հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր:

Հայերեն فارسی

Լեհաստանը Բալթիկ ծովի վրայով ռուսական «Իլ-20» ինքնաթիռի թռիչքի պատճառով կործանիչներ է օդ բարձրացրել

Պենտագոնը համաձայնագրեր է ստորագրել Patriot և THAAD հրթիռների արտադրությունն ավելացնելու վերաբերյալ

Թուրքիայի և Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարարները քննարկել են Ուկրաինայի և Մերձավոր Արևելքի հարցերը

2026-ին Եվրոպայում հրդեհների պատճառած վնասը գերազանցել է 3 միլիարդ եվրոն

Իրանը հերքել է Դոնալդ Թրամփի պնդումներն ԱՄՆ-ի հետ նոր բանակցությունների վերաբերյալ

Սեուտայի ճգնաժամի պատճառով ԵՀ նախագահը կոչ է արել ուժեղացնել ստուգումները և արգելապատնեշներ կառուցել ԵՄ սահմաններին

Մեկ ամսվա ընթացքում Հորմուզի նեղուցում հարձակման է ենթարկվել կատարական հեղուկ բնական գազ տեղափոխող երկրորդ տանկերը

«Հայաստան» դաշինքի պատգամավորի թեկնածուին և շտաբներից մեկի ղեկավարին առնչվող քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է

Դավիթ Համբարյանը նշանակվել է ՀՀ ԱԺ աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար

Իտալիայի 25 քաղաքներում ռեկորդային շոգի պատճառով հայտարարվել է վտանգի ամենաբարձր մակարդակ