Տնտեսություն

Էկոնոմիկայի նախարարությունում քննարկել են ազատ տնտեսական գոտիների զարգացմանը վերաբերող հարցեր

1 րոպեի ընթերցում

Էկոնոմիկայի նախարարությունում քննարկել են ազատ տնտեսական գոտիների զարգացմանը վերաբերող հարցեր

Հայաստանի էկոնոմիկայի նախարարությունում փետրվարի 24-ին կայացել է Ազատ տնտեսական գոտիների հարցերով միջգերատեսչական հանձնաժողովի նիստը, որը վարել է ՀՀ էկոնոմիկայի նախարար, հանձնաժողովի նախագահ Գևորգ Պապոյանը։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը։

Նիստի ընթացքում ԱՏԳ կազմակերպիչների և շահագործողների ներկայացրած  հաշվետվությունների և հայտարարագրերի հիման վրա քննարկվել են 2025 թվականի գործունեության արդյունքները, ինչպես նաև ազատ տնտեսական գոտիների զարգացմանը վերաբերող մի շարք հարցեր։

Անդրադարձ է կատարվել նաև «Մեղրի» ազատ տնտեսական գոտու ընթացիկ գործունեությանը և հետագա քայլերին։

Քննարկումների արդյունքներով կայացվել են համապատասխան որոշումներ և տրվել հանձնարարականներ։

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում