Աշխարհ

Կիմ Չեն Ընը վերընտրվել է Կորեայի աշխատավորական կուսակցության գլխավոր քարտուղարի պաշտոնում

1 րոպեի ընթերցում

Կիմ Չեն Ընը վերընտրվել է Կորեայի աշխատավորական կուսակցության գլխավոր քարտուղարի պաշտոնում

Կորեայի աշխատավորական կուսակցության (ԿԱԿ) 9-րդ համագումարում երկրի առաջնորդ Կիմ Չեն Ընը վերընտրվել է գլխավոր քարտուղարի պաշտոնում: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին  հայտնել է Կորեայի կենտրոնական լրատվական գործակալությունը (ԿԿԼԳ):

Կորեայի աշխատավորական կուսակցության 9-րդ համագումարի աշխատանքները սկսվել են փետրվարի 19-ին՝ մայրաքաղաք Փհենյանում: Համագումարին մասնակցում էին կուսակցության ութերորդ գումարման կենտրոնական ղեկավար մարմնի 224 անդամ և բոլոր կուսակցական կազմակերպություններում ընտրված 4 776 պատվիրակ՝ ընդհանուր առմամբ 5 000 մարդ։

Չինաստանի նախագահ Սի Ծինփինն արդեն շնորհավորել է Կիմ Չեն Ընին կուսակցության գլխավոր քարտուղարի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ։

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում