Եվրոպա

Խաղաղության խորհրդի տնօրենը կհանդիպի ԵՄ բարձրաստիճան դիվանագետների հետ

1 րոպեի ընթերցում

Խաղաղության խորհրդի տնօրենը կհանդիպի ԵՄ բարձրաստիճան դիվանագետների հետ

Եվրոպական միության բարձրաստիճան դիվանագետները փետրվարի 23-ին Բրյուսելում հանդիպելու են Խաղաղության խորհրդի տնօրենի հետ։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է Associated Press գործակալությունը։

Նիկոլայ Մլադենովը՝ նախկին բուլղարացի քաղաքական գործիչ և ՄԱԿ-ի դիվանագետ, որին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ընտրել է Խաղաղության խորհուրդը կառավարելու համար, կհանդիպի ԵՄ արտաքին քաղաքականության ղեկավար Կայա Կալասի և 27 երկրների արտաքին գործերի նախարարների հետ։ ԵՄ դիվանագետները նաև կքննարկեն Ուկրաինայում պատերազմը և Ռուսաստանի նկատմամբ նոր պատժամիջոցների հարցը։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում