ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը հանդիպել է Արարատի մարզի բնակիչներին
1 րոպեի ընթերցում

ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը, Արարատի մարզպետ Սեդրակ Թևոնյանի և Արտաշատ համայնքի ղեկավար Կառլեն Մկրտչյանի հետ, հանդիպել է մարզի բնակիչներին:
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում են ՀՀ էկոնոմիկայի նախարարությունից՝ նշելով, որ հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել պետական օժանդակության գործող ծրագրերին, ներկայացվել տնտեսության զարգացման առաջնահերթությունները։
Նախարարը պատասխանել է մասնակիցների հարցերին և տվել պարզաբանումներ նրանց հուզող խնդիրների վերաբերյալ։
Գերատեսչությունից նշում են, որ քննարկման ընթացքում ներկայացված առաջարկներն ու դիտարկումներն արձանագրվել են՝ հետագա վերլուծության և հնարավոր լուծումների մշակման նպատակով։ Մի շարք հարցերի շուրջ ձեռք է բերվել պայմանավորվածություն կազմակերպել լրացուցիչ քննարկումներ համապատասխան ստորաբաժանումների հետ։
Հանդիպմանը մասնակցել են նաև «Գյուղատնտեսական ծառայությունների կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Գառնիկ Հովհաննիսյանը և տեղական ինքնակառավարման մարմինների ներկայացուցիչներ։