Տոկաևը Խաղաղության խորհուրդն անվանել է հարթակ նորարարական մոտեցմամբ և խաղաղության իրական առաջարկով

3 րոպեի ընթերցում

Ղազախստանը Գազայի հատվածի կառավարման համար ԱՄՆ-ի նախաձեռնությամբ ստեղծված Խաղաղության խորհուրդը համարում է ոչ թե ևս մեկ համաժողով անվերջ քննարկումների համար, այլ հարթակ՝ տնտեսական զարգացման միջոցով խաղաղության իրական առաջարկով։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս կարծիքը հայտնել է Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը The National Interest հանդեսի համար գրած իր հոդվածում։

«Դա ևս մեկ համաժողով չէ՝ նախատեսված անվերջ քննարկումների համար։ Դա գործնական նախաձեռնություն է՝ ուղղված արդյունքների հասնելուն, հատկապես Գազայում և Մերձավոր Արևելքում, - գրել է Տոկաևը «Հուսալիությունը նոր ուժ է» հոդվածում։ - Այդ նախաձեռնությունը սկզբունքորեն տարբերվում է իր տրամաբանությամբ։ Սպիտակ տունն առաջարկել է հիրավի նորարարական մոտեցում. իրենց սպառած քաղաքական բանաձևերը կրկնելու փոխարեն՝ այն առաջադրել է  հստակ հայեցակարգ՝ խաղաղություն կայուն տնտեսական զարգացման միջոցով»։

Ղազախստանի նախագահը նշել է, որ Խաղաղության խորհրդին անդամակցելն Աստանայի համար դարձել է Աբրահամյան համաձայնագրերին (կնքված 2020-2021 թթ. ԱՄՆ միջնորդությամբ արաբական երկրների խմբի և Իսրայելի միջև) միանալու որոշման շարունակությունը, որը ոչ թե պարզապես դիվանագիտական ​​ժեստ է, այլ ռազմավարական ընտրություն:

Տոկաևը նշել է, որ երկար տարիների ընթացքում համաշխարհային քաղաքականությունը կողմնորոշված էր դեպի միջազգային կարգի կառուցումը, սակայն ժամանակի ընթացքում այդ հայեցակարգը խեղաթյուրվել է:

Տոկաևի խոսքով՝ աշխարհն այժմ մերժում է ոչ թե համագործակցությունը, այլ պատրանքները և պետք է հենվի  պատասխանատվության, օրենքի գերակայության, կանխատեսելիության և մշակութային ու ազգային ինքնության նկատմամբ հարգանքի վրա։

Աստանան Խաղաղության խորհրդի մասնակից է դարձել հունվարին այն բանից հետո, երբ Տոկաևը Դավոսի Համաշխարհային տնտեսական համաժողովում ստորագրել է կազմակերպության կանոնադրությունը։ Փետրվարի 19-ին Տոկաևը կմասնակցի Խաղաղության խորհրդի առաջին նիստին, որը տեղի կունենա Վաշինգտոնում:

Խաղաղության խորհրդի նիստին մասնակցելու համար Վաշինգտոնում է գտնվում նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Հայերեն Русский

Արարատ Միրզոյանը կմասնակցի Վարշավայի անվտանգության ֆորումին

ՃՏՊ Կապանի Հալիձոր թաղամասի կամրջի մոտակայքում․ փրկարարներն ավտոմեքենան դուրս են բերել Ողջի գետից

Զելենսկին խոստացել է նախագահական ընտրություններ կազմակերպել, եթե Ռուսաստանը համաձայնի 2-ամսյա ամբողջական հրադադարի

Թրամփը հայտարարել է Ռուսաստանի և Ուկրաինայի միջև էներգետիկ հրադադարի մասին

Առաջիկա օրերին Հայաստանում սպասվում է առանց տեղումների եղանակ

Զելեսկին հայտնել է, թե որ դեպքում Ուկրաինան կդադարեցնի հարվածները Ռուսաստանի նավթավերամշակման գործարաններին

Հոկտեմբերի 11-ը Ընդդեմ ցավի համաշխարհային օրն է

Նիկոսիայում բացվել է «Հավատք և ինքնություն․ մասունքներ Հայաստանի պատմության թանգարանից» ցուցահանդեսը

Աղջիկ երեխաների միջազգային օրվա շրջանակում մի խումբ երեխաներ այցելել են ՀՀ աշխատանքի և բարեկեցության նախարարություն

Էր Ռիադի օդանավակայանին հասցված հարվածի հետևանքով 12 մարդ զոհվել է, ավելի քան 300-ը՝ վիրավորվել