Տնտեսություն

ՀՀ Էկոնոմիկայի նախարարը հարկեր վճարող ու թափանցիկ աշխատող տաքսիստների վարկավորման մասով քննարկում է նախաձեռնել

1 րոպեի ընթերցում

ՀՀ Էկոնոմիկայի նախարարը հարկեր վճարող ու թափանցիկ աշխատող տաքսիստների վարկավորման մասով քննարկում է նախաձեռնել

Հայաստանի Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը ԿԲ-ի, Բանկերի միության և «Յանդեքս» ընկերության ներկայացուցիչների հետ նախաձեռնել է քննարկում հարկեր վճարող ու թափանցիկ աշխատող տաքսիստների վարկավորման մասով։ 

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ նախարարը հանդիպման մասին գրել է «Ֆեյսբուք»-ի իր էջում՝ ընդգծելով, որ այլ տաքսի պլատֆորմները ևս կարող են միանալ քննարկմանը։

«Եթե կան տաքսու վարորդներ, ովքեր չունեն դասակարգված վարկեր, վճարում են հարկեր իրենց գործունեությունից ու չեն կարողացել վարկավորվել իրենց թափանցիկ եկամուտներին համապատասխան, խնդրում եմ դիմել Ձեզ սպասարկող ընկերությանը, օրինակ՝ Յանդեքսին, այնուհետև վերջիններս մեզ կփոխանցեն տվյալները՝ դեպք առ դեպք բանկերի հետ քննարկելու համար»,– նշել է Պապոյանը։ 

Օրեր շարունակ «Յանդեքս» տաքսի ծառայության վարորդները բողոքի ցույցեր են անցկացնում՝ հիմնականում ահազանգելով իրենց չգրանցված լինելու խնդրի մասին։ Վարորդների դժգոհության պատճառ է դարձել այն հանգամանքը, որ վերոնշյալ խոչընդոտի պատճառով բանկերն իրենց մերժում են վարկ տրամադրել։ 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում