Խամենեին արձագանքել է Թրամփի սպառնալիքներին

2 րոպեի ընթերցում

Իրանի գերագույն առաջնորդ այաթոլլահ Ալի Խամենեին արձագանքել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վերջին սպառնալիքներին Իրանի Իսլամական Հանրապետության դեմ՝ նշելով, որ ամերիկացի առաջնորդը չի կարող տապալել Իրանը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է CNN-ը։

«Նրանք անընդհատ ասում են. «Մենք ավիակիր ենք ուղարկել Իրանի ուղղությամբ»։ Շատ լավ։ Ավիակիրն, անկասկած, վտանգավոր սարքավորում է։ Բայց ավիակրից ավելի վտանգավոր է այն զենքը, որը կարող է այդ ավիակիրը ծովի հատակը ուղարկել», - հայտարարել է Խամենեին Թեհրանում իր ելույթի ժամանակ։

Նա հավելել է, որ Թրամփը չի կարող ոչնչացնել Իսլամական Հանրապետությունը։

ԱՄՆ-Իրան անուղղակի բանակցությունների ֆոնին ԱՄՆ զինված ուժերը շարունակում են Մերձավոր Արևելքում օդային և ռազմածովային միջոցների զգալի կուտակումը։ Վերջին օրերին Թրամփը զգուշացրել է, որ «հետևանքները շատ ծանր կլինեն» Իրանի համար, եթե չհաջողվի համաձայնության հասնել։

Միևնույն ժամանակ, Իրանը բազմիցս հայտարարել է, որ չի հանդուրժի սպառնալիքները որպես բանակցային մարտավարություն, և ընդգծել է, որ պատրաստ է հակահարված տալ, եթե Վաշինգտոնը որոշի հարձակվել։

Փետրվարի 6-ին Օմանի մայրաքաղաքում տեղի է ունեցել Իրանի և ԱՄՆ-ի միջև Թեհրանի միջուկային ծրագրի շուրջ ստեղծված ճգնաժամի լուծման վերաբերյալ անուղղակի բանակցությունների առաջին փուլը։

Փետրվարի 17-ին Շվեյցարիայի Ժնև քաղաքում Օմանի միջնորդությամբ անցկացվել է Իրանի և Միացյալ Նահանգների միջև անուղղակի բանակցությունների երկրորդ փուլը։ Իրանի պատվիրակությունը գլխավորել արտգործնախարար Աբբաս Արաղչին, իսկ ամերիկյան կողմը ներկայացրել են նախագահի հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆը և Դոնալդ Թրամփի փեսա ու խորհրդական Ջարեդ Քուշները։

Իրան

Ժնևում ավարտվել են Իրան-ԱՄՆ անուղղակի բանակցությունները

Հայերեն Русский

Ծանրորդ Տիգրան Կարապետյանը դարձել է Մ23 տարեկանների ԵԱ-ի արծաթե մեդալակիր

Ստյոպա Մկրտչյանը դարձել է գոլի հեղինակ երկրորդ Բունդեսլիգայում

ԵՄ գագաթնաժողովը Կիևի լրացուցիչ ֆինանսավորման հարցը հետաձգել է մինչև տարեվերջ

Ստեփանավանի համայնքային ոստիկանները թմրամիջոց պատրաստելու և օգտագործելու դեպք են բացահայտել

Հայաստանում առաջիկա օրերին սպասվում է փոփոխական եղանակ

Վահագն Խաչատուրյանը նախագահական նստավայրում հանդիպել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշի հետ

Դիրիժոր Սերգեյ Սմբատյանը Բրաշովում ղեկավարել է Արամ Խաչատրյանի Երկրորդ սիմֆոնիան

Վլադիմիր Պուտինը կարևորել է Ռուսաստանի և Վատիկանի միջև համագործակցությունը

Քաղաքացիական բնակչությանն աջակցելու համար Շվեդիան Ուկրաինային կտրամադրի 52.71 միլիոն դոլար

Պղնձի պահանջարկը մինչև 2040 թվականը կավելանա շուրջ 7 միլիոն տոննայով. Մհեր Գրիգորյան