Իրան

Ժնևում ավարտվել են Իրան-ԱՄՆ անուղղակի բանակցությունները

1 րոպեի ընթերցում

Ժնևում ավարտվել են Իրան-ԱՄՆ անուղղակի բանակցությունները

Օմանի միջնորդությամբ ԱՄՆ-ի և Իրանի միջև անուղղակի բանակցությունների երկրորդ փուլը, որն ընթանում էր Ժնևում, ավարտվել է։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է Axios-ի թղթակից Բարաք Ռավիդը։

Լրագրողը X հարթակի իր էջում գրում է, որ բանակցությունների ավարտի մասին իրեն հայտնել է ամերիկացի պաշտոնյաներից մեկը։

Իրանական պատվիրակության ղեկավարն է արտգործնախարար Աբբաս Արաղչին, ամերիկյան կողմը ներկայացնում են նախագահի հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆը և Դոնալդ Թրամփի փեսա ու խորհրդական Ջարեդ Քուշները։ Բանակցությունների միջնորդ է հանդիսանում Օմանի արտաքին գործերի նախարար Բադր բին Համադ ալ-Բուսայիդին։

Փետրվարի 6-ին Օմանի մայրաքաղաքում տեղի է ունեցել Իրանի և ԱՄՆ-ի միջև Թեհրանի միջուկային ծրագրի շուրջ ստեղծված ճգնաժամի լուծման վերաբերյալ անուղղակի բանակցությունների առաջին փուլը։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում