Պակիստանում 11 զինվորական է զոհվել ահաբեկչության հետևանքով

1 րոպեի ընթերցում

Պակիստանի Խայբեր Պախտունխվայի նահանգում ահաբեկչական գործողության հետևանքով զոհվել է առնվազն 11 զինծառայող: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է Dawn հրատարակությունը՝ հղում անելով Պակիստանի զինված ուժերի մամուլի ծառայությանը։

Խայբեր Պախտունխվայի նահանգի Բաջաուր շրջանի անցակետում ահաբեկչական գրոհն իրականացվել է ավտոմեքենայի մեջ տեղադրված պայթուցիկ սարքով։

Եվս յոթ մարդ, այդ թվում՝ կանայք և երեխաներ, վիրավորվել են։

Հաղորդագրության մեջ նշվում է, որ ահաբեկչությունը տեղի է ունեցել փետրվարի 16-ին։ Պակիստանի իշխանությունները կարծում են, որ դրա հետևում կանգնած են երկրում արգելված «Թեհրիկ-է-Թալիբան Պակիստան» շարժման կողմնակիցները։

Պատասխան կրակով ոչնչացվել է տասներկու ահաբեկիչ։

Հրատարակությունը նշում է, որ Խայբեր Պախտունխվայի նահանգում ահաբեկչական հարձակումների թվաքանակը վերջին տարվա ընթացքում աճել է։ Պակիստանի ուսումնասիրությունների և անվտանգության կենտրոնի տարեկան զեկույցի համաձայն՝ այս  նահանգում անցյալ տարի գրանցվել է բռնության զգալի աճ. զոհերի թիվը 2024 թվականի 1620-ից աճել է՝ 2025 թվականին հասնելով 2331-ի։

Հայերեն Русский

Լիտվան և Լեհաստանը համատեղ աշխատանքային խումբ են ստեղծել իրենց տարածքով անցած անօդաչու թռչող սարքի միջադեպը հետաքննելու համար

Հակաօդային պաշտպանության ուժերը անօդաչու թռչող սարք են խոցել Էր Ռիադի մոտակայքում

Ընտրություններից հետո Սերբիային Ֆրանսիայի անկարգությունների սցենարը չի սպառնում. Վուչիչ

«Սիմֆոնիկ հեքիաթներ» ծրագիրը դասական երաժշտությունը հասցրել է Տավուշի սահմանամերձ բնակավայրերի ավելի քան 400 երեխայի

Լիլիթ Ստեփանյանը վայր կդնի ԱԺ պատգամավորի մանդատը և կնշանակվի Կոտայքի մարզպետ

Երևանի պարեկները 26-ամյա երիտասարդի մոտ թմրամիջոցի 36 փաթեթ են հայտնաբերել

«Պատրաստված է Մոլդովայում» ցուցահանդեսը տեղի կունենա 2027 թվականի հունվարի 27-31-ը․ Moldpres

Իրանն ու Իրաքը համաձայնության են եկել իրանցի անջատողական ահաբեկչական խմբավորումների անդամներին վտարելու հարցում

Հանրապետությունում առաջիկա օրերին օդի ջերմաստիճանը կնվազի

ՀՀ ՊՆ Սուրեն Պապիկյանը Չեխիայում այցելել է «Aero Vodochody» ռազմարդյունաբերական ընկերություն