Հայաստանը հաջողությամբ ներկայացել է Wine Paris 2026 միջազգային ցուցահանդեսին

2 րոպեի ընթերցում

Հայաստանը երկրորդ տարին անընդմեջ մասնակցել և հաջողությամբ ներկայացել է Wine Paris միջազգային ցուցահանդեսին՝ գինու և ոգելից խմիչքների ոլորտի ամենաազդեցիկ համաշխարհային միջոցառումներից մեկին։ Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է Հայաստանի խաղողագործության և գինեգործության հիմնադրամի տարածած հաղորդագրությունից, ցուցահանդեսը տեղի է ունեցել Փարիզում՝ Paris Expo Porte de Versailles ցուցահանդեսային կենտրոնում։

Հայաստանի խաղողագործության և գինեգործության հիմնադրամի և Գերմանական միջազգային համագործակցության ընկերության (GIZ) աջակցությամբ հայկական գինեգործական 23 ընկերություն ազգային միասնական տաղավարով ներկայացրել են հայկական գինեգործական մշակույթը միջազգային հարթակում, որին մասնակցել են բազմաթիվ արտադրողներ, ներմուծողներ, սոմելյեներ, գնորդներ և ոլորտի առաջատարներ աշխարհի տարբեր երկրներից։

«Wine Paris 2026-ին մասնակցությունը կարևոր հարթակ էր Հայաստանի համար՝ ամրապնդելու իր դիրքը համաշխարհային գինեգործական համայնքում։ Հայկական գինին պատմության մի մասն է՝ դարեր առաջ խմորված, տոնված։ Այսօր այդ ժառանգությունը վերածնվում է ժամանակակից գինիներում, որոնք կրում են հնագույն բնույթ և ժամանակակից շունչ։ Հատկանշական է նաև այն, որ գինեգործությունը երկրի տնտեսության համար դարձել է կարևոր ուղղություն, ինչի զարգացմանն ուղղված քայլերից մեկն էլ միջազգային հարթակներում ներկայանալն է», – նշել է Հայաստանի խաղողագործության և գինեգործության հիմնադրամի գործադիր տնօրեն Զարուհի Մուրադյանը։

Ցուցահանդես է այցելել նաև Ֆրանսիայում ՀՀ դեսպան Արման Խաչատրյանը, ծանոթացել ներկայացված արտադրատեսակներին։ Ընկերությունների ներկայացուցիչների հետ քննարկվել են հայկական արտադրանքը ֆրանսիական շուկա արտահանելու հնարավորություններին առնչվող հարցեր։

Միջոցառման շրջանակում ընդգծվել է նաև, որ Հայաստանն այս տարի կհյուրընկալի Concours Mondial de Bruxelles միջազգային հեղինակավոր մրցույթը՝ գինու մասնագետներին առաջարկելով յուրահատուկ ճանապարհորդություն գինեգործության ակունքներից մինչև բարձրակարգ գինու ապագան։

Հայերեն العربية English Español Français Русский

Հյուսիսային Կորեան հակազդման նոր միջոցներ կտեղակայի Հարավային Կորեայի հետ սահմանին

Լոռի-Փամբակի երկրագիտական թանգարանում կբացվի «Ապագայից հետո» բազմադիսցիպլինար ցուցահանդեսը

Եգիպտոսը կպաշտպանի Սաուդյան Արաբիայի տարածքը, բայց չի հարձակվի Եմենի վրա. Աս-Սիսի

Փաշինյանը չի բացառում նոր Սահմանադրության ընդունման գործընթացի համար արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացումը

Ինդոնեզիայում ցուցարարների և ոստիկանության միջև բախումներ են տեղի ունեցել

Տեղի կունենա Արարատ համայնքի վարչական տարածքում գտնվող համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերի վարձակալության մրցույթ

Կենսաբազմազանության պահպանությունը կարող է նպաստել նաև մարդկանց բարեկեցությանը և համայնքների զարգացմանը. Աստրիդ Շոմեյքեր

Փաշինյանն Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի ստորագրման հավանական ժամկետ նշեց

Հարկային հաշվետվությունների ներկայացման տեխնիկական խնդիրների պատճառով տույժեր չեն առաջացել․ ՊԵԿ նախագահ

Երկու բացառիկ ձեռագիր կհամալրի Մատենադարանի հավաքածուն․ հատկացվեց 148,5 միլիոն դրամ