Անցած տարի Հայաստանը 15%-ով ավելացրել է մրգի և բանջարեղենի մատակարարումները ԵԱՏՄ շուկաներ․ Դանիյար Իմանալիև

1 րոպեի ընթերցում

Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) անդամ պետությունների միջև ներքին առևտրի ծավալը 2025 թվականի արդյունքներով կազմել է շուրջ 95 մլրդ ԱՄՆ դոլար։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում հայտնել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի ինտեգրման և մակրոտնտեսության հարցերով կոլեգիայի անդամ  (նախարար) Դանիյար Իմանալիևը։

Նրա խոսքով՝ 2025 թվականին արձանագրվել է աճ մի շարք ապրանքախմբերի գծով։ Մասնավորապես, նախորդ տարվա արդյունքներով սննդամթերքի, տեքստիլի և կոշիկի ոլորտներում ակնկալվում է շուրջ 20% աճ, փայտանյութի և թղթի ցելյուլոզայի արտադրանքի մասով՝ մոտ 14% աճ, իսկ քիմիական արտադրանքի գծով՝ շուրջ 2,3% աճ։

Իմանալիևը նշել է, որ 2025 թվականին Հայաստանը 15%-ով ավելացրել է մրգի և բանջարեղենի մատակարարումները ԵԱՏՄ շուկաներ, իսկ Հայաստանից թարմ սառեցված ձկան արտահանումը ԵԱՏՄ անդամ երկրներ աճել է 21%-ով։

Նախարարը նաև տեղեկացրել է, որ 2025 թվականի հունվար-նոյեմբեր ամիսներին փոխադարձ առևտրի շրջանառության տեսակարար կշիռը ԵԱՏՄ երկրների արտաքին առևտրաշրջանառության մեջ կազմել է 20%։ 

Հայերեն English Русский Türkçe

«Սիմֆոնիկ հեքիաթներ» ծրագիրը դասական երաժշտությունը հասցրել է Տավուշի սահմանամերձ բնակավայրերի ավելի քան 400 երեխայի

Լիլիթ Ստեփանյանը վայր կդնի ԱԺ պատգամավորի մանդատը և կնշանակվի Կոտայքի մարզպետ

Երևանի պարեկները 26-ամյա երիտասարդի մոտ թմրամիջոցի 36 փաթեթ են հայտնաբերել

«Պատրաստված է Մոլդովայում» ցուցահանդեսը տեղի կունենա 2027 թվականի հունվարի 27-31-ը․ Moldpres

Իրանն ու Իրաքը համաձայնության են եկել իրանցի անջատողական ահաբեկչական խմբավորումների անդամներին վտարելու հարցում

Հանրապետությունում առաջիկա օրերին օդի ջերմաստիճանը կնվազի

ՀՀ ՊՆ Սուրեն Պապիկյանը Չեխիայում այցելել է «Aero Vodochody» ռազմարդյունաբերական ընկերություն

Հրազդան քաղաքում ջրանջատումներ են սպասվում

ԱՄՆ պետքարտուղարն ու Հնդկաստանի ԱԳ նախարարը քննարկել են էներգետիկ համագործակցությունը

ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը հանդիպել է գիտնականների հետ