Մեր Սահմանադրությունը խոչընդոտ չէ խաղաղության պայմանագիրը կնքելու համար, պատրաստ ենք հենց վաղն էլ այն ստորագրել․ Պապոյան

2 րոպեի ընթերցում

Հայաստանի Սահմանադրությունը խոչընդոտ չէ Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագիր կնքելու համար, և հայկական կողմը պատրաստ է այն ստորագրել հենց վաղը։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարեց Գևորգ Պապոյանը՝ պատասխանելով լրագրողի հարցին,  թե Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը France 24-ին տված հարցազրույցում նշել է, որ խաղաղության պայմանագիր չի ստորագրվի, քանի դեռ Հայաստանի Սահմանադրությունը «ուղղված չէ»։

«Այստեղ նորություն չկա այն իմաստով, որ մենք կարծում ենք, որ մեր Սահմանադրությունը խոչընդոտ չէ խաղաղության պայմանագիրը կնքելու համար, և մենք պատրաստ ենք հենց վաղն էլ կնքել խաղաղության պայմանագիրը։ Ե՛վ հայտարարության մեջ, և՛ մեր մոտեցման, և՛ մեր դիրքորոշման մեջ ոչ մի նորություն չկա, և մենք շարունակում ենք կարծել, որ կարող ենք կնքել խաղաղության պայմանագիրը անգամ այս վիճակով, որովհետև մեր Սահմանադրական դատարանը տվել է հստակ գնահատական, որ դա չի հակասում»,- ընդգծեց Պապոյանը։

Նախարարի խոսքով՝ Հայաստանի դիրքորոշումը մնում է անփոփոխ, և բանակցային գործընթացը շարունակվում է։

«Մենք տեսնում ենք, որ կա գործընթաց, և այդ գործընթացը բավականին լավ տեմպերով առաջ է գնում։ Փաստ է նաև, որ հաստատվել է խաղաղություն, փաստ է նաև, որ սահմանին զինվորներ այլևս չեն զոհվում, փաստ է նաև, որ մեծ ենթակառուցվածքային և ներդրումային ծրագրեր են իրականացվում Հայաստանի Հանրապետությունում, այդ թվում՝ հիմնականում ամերիկյան ներդրումներով, որոնք, իմ կարծիքով, ամենամեծ երաշխիքն են տարածաշրջանում տևական խաղաղության և Հայաստանի տնտեսական զարգացման համար»,- նշեց Պապոյանը։

Ավելի վաղ, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը France 24-ին տված հարցազրույցում հայտարարել էր, որ Հայաստանի Սահմանադրության մեջ առկա ձևակերպումները, որոնք, ըստ նրա, վերաբերում են Ղարաբաղին, մնում են «կարմիր գիծ» Ադրբեջանի համար։ Նրա խոսքով՝ առանց այդ փոփոխության խաղաղության համաձայնագրի ստորագրումը չի կայանա։

Հայերեն English Français Русский

«Արարատ-Արմենիա»-ն Երևանում զիջեց «ԱԶ Ալկմար»-ին

Կանադան և Թուրքիան հայտարարել են ռազմավարական գործընկերության մեկնարկի մասին

ԱՄՆ ռազմածովային ուժերը 25 միլիոն դոլար են հատկացրել ականակիրների վրա արհեստական ​​բանականության ներդրման համար

Ռուբիոն մեկնաբանել է ռուսական դիզելային վառելիքի արտահանումը միջազգային շուկա թույլ տալու՝ Թրամփի որոշումը

Կոլումբիայի Կարթախենա քաղաքի նավահանգստում առգրավվել է Նիդեռլանդներ ուղարկվող 7,6 տոննա կոկաին

Վիեննայում հազարավոր ուսանողներ մասնակցել են բողոքի երթի

Լեհաստանի պաշտպանության նախարարությունը հերքել է Ուկրաինային ռազմական օգնությունը դադարեցնելու տեղեկությունը

ՊԵԿ աշխատակիցները համոզված են, որ սահմանն ուժեղ է, երբ ունենք արհեստավարժ, գրագետ, զգոն և վճռական մաքսավոր

Գեղարքունիքի մարզպետը ֆրանսիական կողմի հետ քննարկել է մարզի գյուղատնտեսության ոլորտի զարգացման ծրագրերի ներդրման հնարավորությունները

Իտալիայի կառավարությունը բողոքի ակցիաների ֆոնին օգնություն է հատկացնում վարորդներին, ֆերմերներին և ձկնորսներին