Հայաստան

Ֆիթնես կենտրոնի կամ մարզասրահի գործունեություն իրականացնողները պետք է կատարեն պետական տուրքի վճար

2 րոպեի ընթերցում

Ֆիթնես կենտրոնի կամ մարզասրահի գործունեություն իրականացնողները պետք է կատարեն պետական տուրքի վճար

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը տեղեկացնում է՝ ֆիթնես կենտրոնի կամ մարզասրահի գործունեություն իրականացնող իրավաբանական անձը կամ անհատ ձեռնարկատերը պետք է ծանուցի ԿԳՄՍ նախարարությանը՝ «Գործունեության իրականացման ծանուցման մասին» ՀՀ օրենքի համաձայն:

«Օրենքով սահմանված պատշաճ ծանուցմամբ ԿԳՄՍՆ պետք է ներկայացվեն նշված օրենքի 11-րդ հոդվածում նշված վավերապայմանները և ծանուցման ամսաթիվը: Հետագայում ԿԳՄՍՆ-ին անհրաժեշտ է տեղեկացնել նաև ծանուցման ժամանակ նշված վավերապայմանների փոփոխության մասին, եթե այդպիսիք առկա են:

Ֆիթնես կենտրոնի կամ մարզասրահի ծանուցման ենթակա գործունեության  իրականացման իրավունք ձեռք բերելու համար իրավաբանական անձը կամ անհատ ձեռնարկատերը պետք է կատարի պետական տուրքի վճար՝ հիմք ընդունելով «Պետական տուրքի մասին» օրենքում կատարված փոփոխությունները»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ նշված է ԿԳՄՍ նախարարության տարածած հաղորդագրության մեջ։

2026 թվականի փետրվարի 15-ից ուժի մտնող փոփոխությունների համաձայն՝ օրենքի 20.1-ին հոդվածի 1-ին մասի աղյուսակը լրացվելու է ֆիթնես կենտրոնի կամ մարզասրահի գործունեությանը վերաբերող 22-րդ կետով:

Պետական տուրքի  վճարը պետք է կատարել 900005003729 հաշվեհամարին՝ նպատակ դաշտում լրացնելով՝ «Ֆիթնես կենտրոնի կամ մարզասրահի գործունեության իրականացման իրավունք ձեռք բերելու համար»:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում