Զբոսաշրջային գործունեություն ծավալող բոլոր սուբյեկտները պետք է գրանցվեն և հայտարարեն իրենց գործունեության մասին

3 րոպեի ընթերցում

Հայաստանում զբոսաշրջային գործունեություն ծավալող բոլոր սուբյեկտներն այսուհետ Զբոսաշրջության կոմիտեի համակարգում պետք է գրանցվեն և հայտարարեն իրենց գործունեության մասին․ ներկայացված փաստաթղթերի ստուգումից հետո այդ սուբյեկտները կստանան համապատասխան գործունեություն իրականացնելու հավաստագիր։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ համապատասխան նախագիծը հավանության արժանացավ ՀՀ կառավարության փետրվարի 12-ի նիստում։

Հարցի զեկուցող, ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանն իր խոսքում նշեց, որ ներկայացվող նախագիծը բխում է ինչպես արտերկրից Հայաստան այցելող, այնպես էլ երկրի ներքին զբոսաշրջիկների շահերից։ Նախարարի բնորոշմամբ՝ այն բխում է նաև զբոսաշրջային գործունեություն ծավալող սուբյեկտների իրավունքների պաշտպանության և նրանց համար միասնական «խաղի կանոններ» սահմանելու տրամաբանությունից։

Պապոյանը շեշտեց, որ այս գործիքն ամբողջովին իրականացվելու է թվայնացված եղանակով, ինչը համահունչ է ՀՀ կառավարության քաղաքականությանը։

«Մինչև այս նախագծի ընդունելը կառավարության կողմից արդեն իսկ պատրաստվել է համապատասխան կայք, որն ինտեգրված է Էկոնոմիկայի նախարարության զբոսաշրջության կոմիտեի համակարգում, և այս կայքի միջոցով զբոսաշրջային գործունեություն իրականացնող բոլոր սուբյեկտները գրանցվելու են և հայտարարելու են իրենց գործունեության մասին։ Նմանատիպ գործունեություն ծավալելու իրավունք կունենան միայն այն սուբյեկտները, որոնք դրա մասին կհայտնեն»,-ընդգծեց Էկոնոմիկայի նախարարը։

Վերջինիս խոսքով՝ գրանցվելուց հետո այդ սուբյեկտների ներկայացրած փաստաթղթերը կստուգվեն, ինչից հետո նրանց կտրամադրվեն հավաստագրեր, որպեսզի նրանք կարողանան գործունեություն ծավալել։ Պապոյանի դիտարկմամբ՝ այս ամենը կնպաստի այդ ընկերությունների կողմից թափանցիկ գործունեության ծավալմանը։

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր դիտարկումները ներկայացրեց՝ շեշտելով, որ սույն որոշումը կապված է առաջին հերթին դեպի Հայաստան զբոսաշրջիկների հոսքի, ներքին զբոսաշրջության ծավալների աճի, ինչպես նաև այն հանագամանքի հետ, որ հասարակությունն ավելի ու ավելի հաճախ է սկսել զբոսաշրջային ընկերությունների ծառայություններ ձեռք բերել առցանց եղանակով։

Հայերեն English

«Արարատ-Արմենիա»-ն Երևանում զիջեց «ԱԶ Ալկմար»-ին

Կանադան և Թուրքիան հայտարարել են ռազմավարական գործընկերության մեկնարկի մասին

ԱՄՆ ռազմածովային ուժերը 25 միլիոն դոլար են հատկացրել ականակիրների վրա արհեստական ​​բանականության ներդրման համար

Ռուբիոն մեկնաբանել է ռուսական դիզելային վառելիքի արտահանումը միջազգային շուկա թույլ տալու՝ Թրամփի որոշումը

Կոլումբիայի Կարթախենա քաղաքի նավահանգստում առգրավվել է Նիդեռլանդներ ուղարկվող 7,6 տոննա կոկաին

Վիեննայում հազարավոր ուսանողներ մասնակցել են բողոքի երթի

Լեհաստանի պաշտպանության նախարարությունը հերքել է Ուկրաինային ռազմական օգնությունը դադարեցնելու տեղեկությունը

ՊԵԿ աշխատակիցները համոզված են, որ սահմանն ուժեղ է, երբ ունենք արհեստավարժ, գրագետ, զգոն և վճռական մաքսավոր

Գեղարքունիքի մարզպետը ֆրանսիական կողմի հետ քննարկել է մարզի գյուղատնտեսության ոլորտի զարգացման ծրագրերի ներդրման հնարավորությունները

Իտալիայի կառավարությունը բողոքի ակցիաների ֆոնին օգնություն է հատկացնում վարորդներին, ֆերմերներին և ձկնորսներին