Հյուսիսային Կորեայի առաջնորդը դստերը նախապատրաստում է որպես իր իրավահաջորդ. Հարավային Կորեայի հետախուզական գործակալություն

2 րոպեի ընթերցում

Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընը քայլեր է ձեռնարկում դստեր՝ որպես իր իրավահաջորդի դիրքերն ամրապնդելու ուղղությամբ։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին Հաևավային Կորեայի օրենսդիրները հայտնել են լրագրողներին՝ Ազգային հետախուզական գործակալության դռնփակ նիստից հետո։

Հարավային Կորեայի Ազգային հետախուզական գործակալությունը ուշադիր հետևելու է, թե արդյոք դուստրը, որի անունը, ենթադրաբար, Կիմ Ջու Աե է, կմասնակցի իշխող Աշխատավորական կուսակցության առաջիկա հանդիպմանը և արդյոք այդ հանդիպմանը նա որևէ պաշտոնական կոչում կստանա, թե ոչ։

Ջու Աեն, ով, ենթադրաբար, դեռահասության վաղ շրջանում է, ավելի ու ավելի հաճախ է հայտնվում Հյուսիսային Կորեայի պետական ​​լրատվամիջոցներում՝ հորը ուղեկցելով տարբեր շրջայցերի, այդ թվում՝ զենքի նախագծերի ստուգումների ժամանակ։ Վերլուծաբանների ենթադրություններով՝ նա դառնալու է երկրի ապագա առաջնորդը։

Հարավկորեացի պատգամավորները, հենվելով երկրի հետաքխուզական ծառայության տվյալների վրա, հայտնել են, որ Հյուսիսային Կորեայի տարբեր հանրային միջոցառումներում Կիմ Ջու Աեի ստանձնած դերը թույլ է տալիս ենթադրել, որ նա սկսել է գործոն դառնալ ներքաղաքական կյանում, և նրան փաստացի վերաբերում են որպես երկրի երկրորդ բարձրագույն առաջնորդի։

Հյուսիսային Կորեան հայտարարել է, որ Աշխատավորական կուսակցությունը փետրվարի վերջին կգումարի իններորդ համաժողովը, որը, վերլուծաբանների կարծիքով, կբացահայտի տնտեսության, արտաքին գործերի և պաշտպանության ոլորտներում առաջիկա տարիների քաղաքականության հիմնական նպատակները։

Հայերեն Русский

Լիտվան և Լեհաստանը համատեղ աշխատանքային խումբ են ստեղծել իրենց տարածքով անցած անօդաչու թռչող սարքի միջադեպը հետաքննելու համար

Հակաօդային պաշտպանության ուժերը անօդաչու թռչող սարք են խոցել Էր Ռիադի մոտակայքում

Ընտրություններից հետո Սերբիային Ֆրանսիայի անկարգությունների սցենարը չի սպառնում. Վուչիչ

«Սիմֆոնիկ հեքիաթներ» ծրագիրը դասական երաժշտությունը հասցրել է Տավուշի սահմանամերձ բնակավայրերի ավելի քան 400 երեխայի

Լիլիթ Ստեփանյանը վայր կդնի ԱԺ պատգամավորի մանդատը և կնշանակվի Կոտայքի մարզպետ

Երևանի պարեկները 26-ամյա երիտասարդի մոտ թմրամիջոցի 36 փաթեթ են հայտնաբերել

«Պատրաստված է Մոլդովայում» ցուցահանդեսը տեղի կունենա 2027 թվականի հունվարի 27-31-ը․ Moldpres

Իրանն ու Իրաքը համաձայնության են եկել իրանցի անջատողական ահաբեկչական խմբավորումների անդամներին վտարելու հարցում

Հանրապետությունում առաջիկա օրերին օդի ջերմաստիճանը կնվազի

ՀՀ ՊՆ Սուրեն Պապիկյանը Չեխիայում այցելել է «Aero Vodochody» ռազմարդյունաբերական ընկերություն