Քաղաքականություն

ՀՀ նախագահը պետական այցով կմեկնի Հունաստան

1 րոպեի ընթերցում

ՀՀ նախագահը պետական այցով կմեկնի Հունաստան

Հայաստանի Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը պետական այցով կմեկնի Հունաստանի Հանրապետություն: 

«Արմենպրես»-ն այս մասին տեղեկացավ նախագահի գլխավորած պատվիրակության կազմում ընդգրկված ԱԺ պատգամավոր Հայկ Կոնջորյանի գործուղման վերաբերյալ ԱԺ նախագահի կարգադրությունից: 

«Հայաստանի Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանի գլխավորած պատվիրակության կազմում պետական այցով 2026 թվականի փետրվարի 17-20-ը Աթենք (Հունաստանի Հանրապետություն) գործուղել Ազգային ժողովի Հայաստան-Հունաստան բարեկամական խմբի ղեկավար, «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանին»,-ասված է ԱԺ նախագահի կարգադրությունում: 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում