Տնտեսություն

Նախարարին են ներկայացվել գյուղատնտեսական կենդանիների հաշվառման և համարակալման շրջանակում կատարված քայլերը

1 րոպեի ընթերցում

Նախարարին են ներկայացվել գյուղատնտեսական կենդանիների հաշվառման և համարակալման շրջանակում կատարված քայլերը

ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը փետրվարի 11-ին այցելել է «Գյուղատնտեսական ծառայությունների կենտրոն» ՊՈԱԿ։ Այցին մասնակցել է նաև նախարարի տեղակալ Տաթևիկ Սարգսյանը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում են Էկոնոմիկայի նախարարությունից:

Գյուղատնտեսական ծառայությունների կենտրոնի տնօրեն Գառնիկ Հովհաննիսյանը ներկայացրել է 2025 թվականի հաշվետվությունը, իրականացված աշխատանքներն ու 2026 թվականին նախատեսվող ծրագրերը։

Ներկայացվել է նաև հաշվետու ժամանակահատվածում կենդանիների և մարդու համար ընդհանուր վարակիչ հիվանդությունների նկատմամբ իրականացված կանխարգելիչ և ախտորոշիչ միջոցառումները, ինչպես նաև գյուղատնտեսական կենդանիների հաշվառման և համարակալման շրջանակում կատարված քայլերը։

Առանձին անդրադարձ է կատարվել հողերի ագրոքիմիական հետազոտություններին, ինչպես նաև թվայնացման և քարտեզագրական աշխատանքների իրականացմանը։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում