Եվրախորհրդարանը հաստատել է 2026-2027 թթ. Ուկրաինային 90 մլրդ եվրոյի ֆինանսական օգնության մասին առաջարկը

2 րոպեի ընթերցում

Եվրախորհրդարանի պատգամավորները Ստրասբուրգում կայացած լիագումար նիստում քվեարկել են 2026-2027 թվականներին Ուկրաինային 90 միլիարդ եվրոյի վարկ տրամադրելու օգտին։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է «Ինտերֆաքս» գործակալությունը:

Եվրահանձնաժողովի համապատասխան առաջարկը հավանության է արժանացել 458 «կողմ», 140 «դեմ» ձայնով, իսկ 44-ը ձեռնպահ են մնացել։

Եվրախորհրդարանի նիստի նյութերում հիշատակվում է, որ 2025 թ. հոկտեմբերի 23-ին 26 անդամ պետությունները Եվրահանձնաժողովին հանձնարարել են հնարավորինս շուտ ներկայացնել Ուկրաինային ֆինանսական աջակցության առաջարկը։ Եվրահանձնաժողովն առաջարկել է նման ֆինանսավորման տարբերակներ։ Եվրոպական խորհուրդը համաձայնել է Ուկրաինային 90 միլիարդ եվրոյի վարկ տրամադրել 2026-2027 թվականների համար՝ հիմնվելով ԵՄ-ի բյուջեով երաշխավորված կապիտալիների շուկայի փոխառության վրա։

Դրա հետ մեկտեղ նախօրոք որոշվել էր, որ վարկը կմարվի փոխհատուցումների հաշվին, որոնք ենթադրվում է ստանալ Ռուսաստանից։

Կիևի համար նախատեսված 90 միլիարդ եվրոյից 60 միլիարդը պլանավորվում է ծախսել Ուկրաինայի պաշտպանության նպատակներով։

Այժմ ԵՄ խորհուրդը պետք է վերջնական պաշտոնական որոշում ընդունի վարկի տրամադրման կանոնակարգի վերաբերյալ։

Հայերեն

Ծանրորդ Տիգրան Կարապետյանը դարձել է Մ23 տարեկանների ԵԱ-ի արծաթե մեդալակիր

Ստյոպա Մկրտչյանը դարձել է գոլի հեղինակ երկրորդ Բունդեսլիգայում

ԵՄ գագաթնաժողովը Կիևի լրացուցիչ ֆինանսավորման հարցը հետաձգել է մինչև տարեվերջ

Ստեփանավանի համայնքային ոստիկանները թմրամիջոց պատրաստելու և օգտագործելու դեպք են բացահայտել

Հայաստանում առաջիկա օրերին սպասվում է փոփոխական եղանակ

Վահագն Խաչատուրյանը նախագահական նստավայրում հանդիպել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշի հետ

Դիրիժոր Սերգեյ Սմբատյանը Բրաշովում ղեկավարել է Արամ Խաչատրյանի Երկրորդ սիմֆոնիան

Վլադիմիր Պուտինը կարևորել է Ռուսաստանի և Վատիկանի միջև համագործակցությունը

Քաղաքացիական բնակչությանն աջակցելու համար Շվեդիան Ուկրաինային կտրամադրի 52.71 միլիոն դոլար

Պղնձի պահանջարկը մինչև 2040 թվականը կավելանա շուրջ 7 միլիոն տոննայով. Մհեր Գրիգորյան