Ռուսաստան

Ռուսաստանը կշարունակի զարգացնել գործընկերային հարաբերություններն ԱՊՀ և ՀԱՊԿ մասնակիցների հետ. Լավրով

2 րոպեի ընթերցում

Ռուսաստանը կշարունակի զարգացնել գործընկերային հարաբերություններն ԱՊՀ և ՀԱՊԿ մասնակիցների հետ. Լավրով

Ռուսաստանն այսուհետ էլ կաշխատի հարաբերությունների կատարելագործման ուղղությամբ մերձավոր հարևանների՝ Անկախ Պետությունների Համագործակցության (ԱՊՀ) և Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) մասնակից երկրների հետ, որոնց հետ ռազմավարական գործընկերություններն ու դաշնակցային հարաբերությունները նպաստում են տարածաշրջանում կայունության և անվտանգության պահպանմանը:

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է ՏԱՍՍ գործակալությունից, դա ընդգծել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը՝ Պետդումայում կայացած «կառավարության ժամի» ընթացքում:

«Ազգային անվտանգության ամրապնդմանը և ընդհանուր տարածաշրջանային կայունության պահպանմանը նպաստում են ռազմավարական գործընկերության ու դաշնակցային հարաբերությունները մեր անմիջական հարևանների՝ մերձավոր արտասահմանի երկրների, ինչպես մենք ասում ենք, ԱՊՀ և ՀԱՊԿ պետությունների հետ։ Կաշխատենք այդ հարաբերությունները կատարելագործման ուղղությամբ», - նշել է նախարարը:

Լավրովի խոսքով՝ դրա համար լավ հնարավորություն է ընձեռում 2026 թվականին Ռուսաստանի նախագահությունը ՀԱՊԿ-ում:

«Նախագահի կողմից հայտարարված մեր առաջնահերթությունների թվում են ՀԱՊԿ անդամ պետությունների արտաքին քաղաքականության համակարգման խորացումը, համատեղ նախաձեռնությունների խթանումը, կազմակերպության կապերի ընդլայնումը միջազգային գործընկերների հետ», - ընդգծել է Ռուսաստանի դիվանագիտության ղեկավարը:

Կարդացեք հոդվածը` فارسیРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում