Միացյալ Նահանգներ

ՀՀ ԲՏԱ նախարարն ու ԱՄՆ պետքարտուղարի տնտեսական հարցերով տեղակալը քննարկել են մի շարք հարցեր

1 րոպեի ընթերցում

ՀՀ ԲՏԱ նախարարն ու ԱՄՆ պետքարտուղարի տնտեսական հարցերով տեղակալը քննարկել են մի շարք հարցեր

Հայաստանի բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը ՀՀ-ԱՄՆ տեխնոլոգիաների և նորարարության գագաթաժողովից առաջ նախաճաշ-հանդիպում է ունեցել ԱՄՆ պետքարտուղարի տնտեսական հարցերով տեղակալ Ջեյքոբ Հելբերգի հետ։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ հանդիպման մասին նախարարը գրել է «Ֆեյսբուք»-ի իր էջում։

«Հիմնականում խոսել ենք 2025 թվականի օգոստոսի 8-ին Վաշինգտոնում՝ ԱՄՆ և ՀՀ կառավարությունների միջև արհեստական ​​բանականության և կիսահաղորդիչների ոլորտում երկկողմ գործընկերության մասին փոխըմբռնման հուշագրով նախանշված հիմնական անելիքներից, որոնք գալիս են էլ ավելի խորացնելու համագործակցությունը տեխնոլոգիաների և նորարարության ոլորտներում»,– գրել է Մխիթար Հայրապետյանը։ 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում