Հայաստան

ԱԺ-ն հատուկ ընթացակարգով կքննարկի ՀՌՀ անդամ Հակոբ Հակոբյանի լիազորությունները դադարեցնելու վերաբերյալ նախագիծը

1 րոպեի ընթերցում

ԱԺ-ն հատուկ ընթացակարգով կքննարկի ՀՌՀ անդամ Հակոբ Հակոբյանի լիազորությունները դադարեցնելու վերաբերյալ նախագիծը

Ազգային ժողովը կողմ քվեարկեց Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի անդամ Հակոբ Հակոբյանի լիազորությունների դադարեցման մասին նախագիծը հատուկ ընթացակարգով քննարկելու որոշման նախագծին։ 

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ որոշմանը կողմ է քվեարկել 74 պատգամավոր, դեմ՝ 0, ձեռնպահ՝ 2։  

Քվեարկությունից առաջ վարման կարգով ելույթ ունեցավ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը՝ հայտնելով, որ խմբակցությունը կողմ է քվեարկելու նախագծին։

Ավելի վաղ «Հայաստան» դաշինքը պահանջել էր դադարեցնել ՀՌՀ անդամ Հակոբ Հակոբյանի լիազորությունները։ Ընդդիմադիր պատգամավորների հիմնավորմամբ՝ Հակոբ Հակոբյանը, որը հայտնի է նաև որպես մշակույթի նախկին նախարար Հակոբ Մովսես, խախտել է ՀՌՀ անդամի կարգավիճակից բխող քաղաքական չեզոքության և զսպվածության պահանջները, որոնք ամրագրված են Սահմանադրությամբ։

Դաշինքի շրջանառած նախագծում նշվում է, որ Հակոբ Մովսեսը «Առաջին լրատվականին» տված հարցազրույցում թույլ է տվել «Հայ Հեղափոխական Դաշնակցություն» կուսակցությանը վիրավորող և վարկաբեկող արտահայտություններ։ 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում