Եվրոպա

Կալասն առաջարկել է եվրոպական միջուկային զսպման շուրջ քննարկում սկսել

2 րոպեի ընթերցում

Կալասն առաջարկել է եվրոպական միջուկային զսպման շուրջ քննարկում սկսել

Եվրոպական միության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Կայա Կալասն անհրաժեշտ է համարում Եվրոպայում միջուկային զսպման սեփական միջոցների ձեռքբերման շուրջ քննարկում սկսելը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այդ մասին նա ասել է փետրվարի 6-ին ֆիննական Helsingin Sanomat թերթում հրապարակված հարցազրույցում։

«Միջուկային զսպումը կարող է ապագա քննարկումների մաս դառնալ՝ հաշվի առնելով ներկա իրավիճակը և այն փաստը, որ միջուկային զենքը միակն է, որն իրապես զսպման գործոն է», - ասել է Կալասը։

Եվրոպական դիվանագիտության ղեկավարի խոսքով՝ միջուկային զսպումը սովորաբար մտնում է ԵՄ երկրների իրավասության մեջ, «սակայն նաև ակներև է, որ իրավիճակն արմատապես փոխվել է»։

Հրատարակությունը գրում է, որ դրա հետ մեկտեղ Կալասը զգուշորեն է վերաբերվում միջուկային զենքի տարածման հարցին և դրան առնչվող ռիսկերին։ Նա նշել է, որ եվրոպական երկրները միացել են այն պայմանագրերին, որոնք սահմանափակում են միջուկային զենքը։

Կալասը հայտարարել է, որ ռուս-ուկրաինական հակամարտության կարգավորման շուրջ բանակցություններում ԵՄ նոր ներկայացուցչի անհրաժեշտություն չի տեսնում, քանի որ դրա համար Եվրոպայում արդեն գոյություն ունեն համապատասխան հաստատություններ։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում