Եվրոպա

Մեծ Բրիտանիան դիփֆեյքերի հայտնաբերման համակարգ մշակելու նպատակով կհամագործակցի Microsoft-ի հետ

1 րոպեի ընթերցում

Մեծ Բրիտանիան դիփֆեյքերի հայտնաբերման համակարգ մշակելու նպատակով կհամագործակցի Microsoft-ի հետ

Մեծ Բրիտանիայի կառավարությունը հայտարարել է, որ համագործակցելու է Microsoft-ի, գիտնականների և փորձագետների հետ՝ համացանցում դիփֆեյքերի հայտնաբերման համակարգ մշակելու նպատակով։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է Reuters-ը։

Մեծ Բրիտանիան, որը վերջերս քրեականացրել է առանց համաձայնության ինտիմ պատկերների ստեղծումը, հայտարարել է, որ աշխատում է դիփֆեյքերի հայտնաբերման համակարգի վրա՝ սահմանելու միասնական չափորոշիչներ հայտնաբերման գործիքների և տեխնոլոգիաների գնահատման համար։

«Դիփֆեյքերը հանցագործների կողմից օգտագործվում են որպես զենք հանրությանը խաբելու, կանանց և աղջիկներին շահագործելու և մեր տեսածի ու լսածի նկատմամբ վստահությունը խաթարելու համար», - ասել է տեխնոլոգիաների նախարար Լիզ Քենդալը։

Կառավարության տվյալներով՝ 2025 թվականին շրջանառության մեջ է եղել մոտ 8 միլիոն դիփֆեյքեր՝ 2023 թվականի 500,000-ի համեմատ։

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում