Աշխարհ

Թաիլանդը և Կամբոջան դեռ համաձայնության չեն հասել սահմանային վեճի լուծման շուրջ

2 րոպեի ընթերցում

Թաիլանդը և Կամբոջան դեռ համաձայնության չեն հասել սահմանային վեճի լուծման շուրջ

Թաիլանդի և Կամբոջայի միջև տարածաշրջանային սահմանային կոմիտեի հատուկ նիստը, որը նպատակ ուներ նվազեցնել երկու երկրների սահմանի երկայնքով լարվածությունը, ավարտվել է առանց արդյունքի։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ինչպես փոխանցում է ՏԱՍՍ-ը, այս մասին հայտնում է The Nation թերթը։

Ըստ աղբյուրի՝ Թաիլանդի թագավորական նավատորմի խոսնակը նշել է, որ այս մեխանիզմի առաջին նիստը տեղի է ունեցել Թաիլանդի Տրատ նահանգում։ Հանդիպման նպատակն է պահպանել հաղորդակցության ուղիները, նվազեցնել լարվածությունը և ապահովել կայուն հրադադար՝ սահմանի երկայնքով կարգուկանոնն ու հասարակական անվտանգությունը պահպանելու համար։

Նշվում է, որ քննարկումների ընթացքում կամբոջական կողմը առաջ է քաշել սահմանի սահմանազատման հետ կապված մի շարք մոտեցումներ և հարցեր։ Թաիլանդը հայտարարել է, որ այս առաջարկները գերազանցում են տարածաշրջանային սահմանային կոմիտեի շրջանակը և հակասում են սահմանային ընդհանուր կոմիտեի 2025 թվականի դեկտեմբերի 27-ի համատեղ հայտարարության էությանը, ինչը անհնար է դարձնում այս հարցերի շուրջ համաձայնության գալը։

Կամբոջայի և Թաիլանդի միջև սահմանային հակամարտությունը երկու անգամ լարվել էր անցած տարվա հուլիսին և դեկտեմբերին։

Նրանք հրադադարի շուրջ համաձայնության են եկել 2025 թվականի դեկտեմբերի 27-ին՝ երկու երկրների սահմանային գլխավոր կոմիտեի երրորդ հատուկ նիստից հետո։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում