Մոտ 300 հազար աշխատատեղ ենք ստեղծել 2018 թվականից հետո․ Թորոսյան
1 րոպեի ընթերցում

Հայաստանում 2018 թվականի ապրիլից մինչև 2026 թվականը ստեղծվել է մոտ 300 հազար աշխատատեղ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին Ազգային ժողովում «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության հետ քննարկման ընթացքում հայտնեց Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արսեն Թորոսյանը:
«2025 թվականի դեկտեմբերի տվյալով՝ աշխատատեղերի թիվը 822 հազար 662 է, 2018 թվականի ապրիլի հետ այն ավելացել է 281 հազար 234–ով: Եթե, անգամ, այս թվի շատ փոքր մասը ստվերից են դուրս եկել, դա ևս շատ կարևոր է, թե՛ այդ մարդու ապագայի համար, թե՛ պետական բյուջեի համար: Եթե ոմանք խոստանում են 300 հազար աշխատատեղ, մենք դա արել ենք, նույնիսկ՝ առանց ասելու»,- ասաց նախարարը:
Ըստ Արսեն Թորոսյանի ՝ միջին աշխատավարձը 2025 թվականի դեկտեմբերին եղել է 401 հազար դրամ, նոյեմբերին՝ 327 հազար դրամ, իսկ 2018 թ․ ապրլինի՝ 173 հազար դրամ