Ինդոնեզիայում սողանքի զոհերի թիվը հասել է 74-ի
1 րոպեի ընթերցում

Ինդոնեզիայի Արևմտյան Ճավայի նահանգում սողանքի հետևանքով զոհերի թիվը հասել է 74-ի: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդել է Tempo լրատվական հարթակը՝ վկայակոչելով տեղական իրավապահ մարմիններին:
Ավելի վաղ ստացվել էր տեղեկատվություն 49 զոհի մասին: Վեց մարդ մինչ օրս համարվում է անհետ կորած: Որոնողափրկարարական աշխատանքները շարունակվում են:
Միջադեպը տեղի է ունեցել հունվարի 24-ին Արևմտյան Բանդունգի շրջանում, որտեղ հորդառատ տեղումների պատճառով սողանքի տակ է մնացել Պասիր Լանգու բնակավայրը: