Աշխարհ

ՆԱՍԱ-ն հետաձգել է «Արտեմիս 2» տիեզերանավի առաջին թռիչքը

1 րոպեի ընթերցում

ՆԱՍԱ-ն հետաձգել է «Արտեմիս 2» տիեզերանավի առաջին թռիչքը

ԱՄՆ-ի Օդագնացության և տիեզերական տարածության հետազոտությունների ազգային գործակալությունը (ՆԱՍԱ) հետաձգել է «Արտեմիս 2» տիեզերանավի առաջին թռիչքը: Այդ մասին տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով ՆԱՍԱ-ի Х սոցիալական հարթակում արված գրառումը։ 

«Եղանակային պայմանների պատճառով մենք այժմ պլանավորում ենք մեր «Արտեմիս 2» լուսնային հրթիռը վառելիքով լիցքավորել փետրվարի 2-ին, Ֆլորիդայի Քենեդիի տիեզերական կենտրոնում: Այս փոփոխության դեպքում հնարավոր ամենավաղ մեկնարկի ամսաթիվը կլինի փետրվարի 8-ը»,- ասված է գրառման մեջ: 

Տիեզերանավի թռիչքը նախատեսված էր փետրվարի 6-ին։ Այն չորս աստրոնավտներով պետք է անվայրէջք թռիչք կատարեր դեպի Լուսին։ 

 

Կարդացեք հոդվածը` English
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում