Եվրամիությունը նախատեսում է հակառուսական պատժամիջոցների 20-րդ փաթեթն ընդունել փետրվարի 24-ին

1 րոպեի ընթերցում

Եվրամիությունը փետրվարի 24-ին պատրաստվում է ընդունել Ռուսաստանի դեմ պատժամիջոցների հերթական փաթեթը, որի բովանդակության շուրջ քննարկումները շարունակվում են։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտարարել է ԵՄ դիվանագիտության ղեկավար Կայա Կալասը։

«Պատժամիջոցների 20-րդ փաթեթն ակնկալում ենք ընդունել փետրվարի 24-ին։ Այս գործընթացի շրջանակներում երկրները ներկայացնում են տարբեր առաջարկներ»,- նշել է նա մամուլի ասուլիսում։

Նա հավելել է, որ պատժամիջոցների վերաբերյալ աշխատանքները շարունակվում են, սահմանափակող միջոցների փաթեթը դեռևս համաձայնեցված չէ։

 

Հայերեն