Ֆիլիպիններում լաստանավի խորտակման զոհերի թիվը հասել է 29-ի
1 րոպեի ընթերցում

Ֆիլիպինների հարավում Trisha Kerstin 3 լաստանավի խորտակման հետևանքով զոհերի թիվը հասել է 29-ի՝ ևս 11 զոհի մարմնի հայտնաբերումից հետո: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդել է GMA News հեռուստաալիքը:
Ֆիլիպինների առանյա պահպանության ծառայության տվյալներով՝ փրկվել է 316 մարդ: Նավում եղել է 332 ուղևոր և անձնակազմի 27 անդամ։
Մարդատար լաստանավը, որը նավարկում էր Զամբոանգա քաղաքից դեպի Ջոլո քաղաք, խորտակվել է հունվարի լույս 26-ի գիշերը՝ Բասիլանի նահանգի Բալուկ կղզուց ոչ հեռու:
Կատարվում է հետաքննություն տեղի ունեցածի պատճառը պարզելու համար։
Կարդացեք հոդվածը` Русский