Հայաստանն ու Ադրբեջանը պայմանավորվել են Ադրբեջանի տարածքով հեղուկ գազի և բիտումի երկաթուղային փոխադրման մասին
1 րոպեի ընթերցում

Հայաստանի և Ադրբեջանի միջև ձեռք է բերվել համաձայնություն՝ Ադրբեջանի տարածքով հեղուկ գազի և բիտումի երկաթուղային փոխադրման մասին։
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին տեղեկացրել է ՀՀ Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը՝ «Ֆեյսբուք»-ի իր էջում կատարած գրառման միջոցով։
«Մեր գործարարները արդեն կարող են օգտվել այդ հնարավորությունից ևս»,- ընդգծել է նախարարը։